Հայ հետազօտողը պնդում է, որ խախտուել է իր հեղինակային իրաւունքը Քարահունջի հնագիտական տեղանքի առնչութեամբ


Հայ հետազօտողը պնդում է, որ խախտուել է իր հեղինակային իրաւունքը Քարահունջի հնագիտական տեղանքի առնչութեամբ

  • 20-09-2010 19:09:22   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քարահունջի հետ առնչուող հնագիտական ուսումնասիրութիւնների հեղինակ, «Քարահունջ» յուշարձանի հետազօտութիւնների հայկական խմբի անգամ եւ գլխաւոր գիտական խորհրդական Վաչագան Վահրադեանը պնդում է, որ արշավախմբի ղեկավար, Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ Միհրան Վարդանեանը խախտել է նրա հեղինակային իրաւունքը։ «Արմատ» ակումբում լրագրողների հետ սեպտեմբերի 20-ի հանդիպմանը նա նշեց, որ դիմելու է օրէնքով նախատեսուած բոլոր միջոցներին իր խախտուած իրաւունքը պաշտպանելու համար։ Վ.Վահրադեանը եղել է Մ.Վարդանեանի գիտական ղեկավարը, ինքն է առաջարկել նախկին ուսանողին ներկայացնել իր՝ Վաչագան Վահրադեանի հետազօտութիւնը Քարահունջում աշխարհի հնագոյն աստղադիտարանի մասին, այն հետաքրքրութիւն է առաջացրել Օքսֆորդում, իսկ բրիտանական «Ռոյալ ջէոգրաֆիկ սըսայեթի» կազմակերպութիւնը դրամաշնորհ է տրամադրել Օքսֆորդի «Քարեր եւ աստղեր» ծրագրի իրականացման համար։ Դրամաշնորհը տրամադրում էն հեղինակին, ուստի ակնյայտ է, ըստ Վ.Վահրադեանի, որ Միհրան Վարդանեանը ներկայացել է որպէս հետազօտութեան հեղինակ։ Ըստ Վահրադեանի, Մ.Վարդանեանը «Ազատութիւն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիօկայաննկերին տուած հարցազրոյցներում բացայայտ սեփականել է մասնաւորապէս, «Կարապ» համաստեղութեան եւ Քարահունջի նոյնութեան, ինչպէս նաեւ տարածքի 4 գիւղերի միաւորման առեղծուածային զուգահեռագծի մասին Վահրադեանի ուսումնասիրութիւնները։ Գիտնականը ահազանգում է նաեւ, որ Մ.Վարդանեանը թոյլ է տուել օրէնքի այլ խախտումներ եւս, մասնաւորապէս, առանց ՀՀ Մշակոյթի նախարարութեան թոյլտուութեան տեղանքում չափագրումներ է իրականացրել, ինչի պատճառով յայտնուել է ոստիկանութեան ուշադրութեան կենտրոնում, տարուել ոստիկանութեան բաժին։ Այստեղ Վարդանեանը յայտարարել է, որ տեսայ եւ լուսանկարահանումներ էր կատարում եւ նրան ազատ էն արձակել։ Մինչդեռ, ըստ գիտնականի, «Հայլուր» հաղորդման ռեպորտաժում յստակ երեւում է չափագրման սարքը, եւ բացի այդ համակարգչային տեխնիկայի ներկայիս հնարաւորութիւնները թոյլ էն տալիս չափագրումներ անել նաեւ տեսանկարահանումների հիման վրա։ Վ.Վահրադեանը տարակուսանք յայտնեց բրիտանական կողմի յայտարարութեան կապակցութեամբ, ըստ որի չափագրումները, ուսումնասիրութիւնների արդիւնքները պատկանում էն Օքսֆորդի համալսարանին։ «Քարահունջ» յուշարձանի հետազօտութիւնների հայկական խմբի ղեկավար Մարինէ Վահրադեանը յաւելեց, որ իրենք մտադիր էն նամակներ յղել Օքսֆորդի համալսարան, «Ռոյալ ջէոգրաֆիկ սըսայեթի», այլ պետութիւնների համապատասխան ակադեմիաներ ներկայացնելով, որ «սրանք հայկական հետազօտութիւններ էն»։ Մ.Վահրադեանը կարծիք յայտնեց նաեւ, որ քանի որ տեղանքը գտնւում է սահմանային գօտում, Հայաստանի ազգային անվտանգութեան մարմինները պէտք է ուսումնասիրեն, թէ այրդեօք միայն գիտական նպատակներով էն չափագրումներ արուել։
  -   Հասարակութիւն