Մեկնարկեց «Եւրոպական ժառանգութեան օրեր. Կամրջենք սերունդները» խորագրով միջոցառումների շարքը<br />


Մեկնարկեց «Եւրոպական ժառանգութեան օրեր. Կամրջենք սերունդները» խորագրով միջոցառումների շարքը

  • 18-09-2010 18:04:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Գաֆէսճեան արուեստի քանդակների պարտեզում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցաւ «Եւրոպական ժառանգութեան օրեր. Կամրջենք սերունդները» խորագրով միջոցառումների շարքի պաշտօնական բացման արարողութիւնը: Մինչ բացումը ներկաները շրջեցին քանդակների պարտեզում եւ ծանոթացան Երեւանի պատմութեան թանգարանի կողմից տրամադրուած Հին Երեւանի մասին պատմող լուսանկարների շարքին: Նրանք հնարաւորութիւն ունէին զուգահեռներ անցկացնել հին եւ ներկայիս Երեւանի միջեւ: Բացմանը ներկայ էին Գաֆէսճեան թանգարանի տնօրէն Վահագն Մարաբյանը եւ ՀՀ մշակոյթի փոխնախարար Արեւ Սամուէլեանը: Վերջինիս խօսքերով, ամէն տարի Մշակոյթի նախարարութիւնը Եւրոպայի միութեան հայաստանեան գրասենեակի հետ համատեղ իրականացնում է նմանատիպ միջոցառումներ: Նա նշեց, որ այս միջոցառումը, որի նպատակը հին յուշարձանների նորովի ցուցադրումն է, Հայաստանում արդէն իրականացւում է եօթերորդ տարին անընդմէջ: Այս տարի Երեւանում եւ մարզերում տեղի կունենան 44 միջոցառումներ: Փակման հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունենալու Տաւուշի մարզի Դիլիջան քաղաքում:
  -   Հասարակութիւն