Լեւոն Զախարյանը նշանակուել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ սփիւռքի<br /> նախարարի խորհրդական<br />


Լեւոն Զախարյանը նշանակուել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ սփիւռքի
նախարարի խորհրդական

  • 17-09-2010 21:48:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 17-ին Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունել է ռուսաստանաբնակ գործարար, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ակտիւ ներկայացուցիչ Լեւոն Զախարյանին, Մոսկուայում եւ Մոսկուայի մարզում ՀՀ սփիւռքի նախարարի խորհրդական Ռուբէն Գասպարեանին, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանին եւ նոյն ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գեւորգ Ստեփանեանին: Հանդիպման ընթացքում քննարկուել են Հայրենիք-Սփիռք գործակցութեանն առնչուող հարցեր, անդրադարձ է կատարուել Ռուսաստանի հայ համայնքի հիմնախնդիրներին: Հ.Յակոբեանի հրամանով Լեւոն Զախարյանը նշանակուել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ սփիւռքի նախարարի խորհրդական: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Հ.Յակոբեանի նախաձեռնութեամբ ՀՀ Սփիւռքի նախարարութեան, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի եւ գործարար Լ.Զախարյանի միջեւ կնքուել է եռակողմ համաձայնութիւն, ըստ որի ՀՀ Սփիւռքի նախարարութեան պատուէրով ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտութիւնների դոկտոր Գ.Ստեփանեանի հեղինակած «Բաքուի նահանգի հայութիւնը XIX դարի երկրորդ կէսին» պատմա-ժողովրդագրական ուսումնասիրութիւնը Լ.Զախարյանի հովանաւորութեամբ կթարգմանուի անգլերէն եւ կհրատարակուի:
  -   Հասարակութիւն