Սեպտեմբերի 18-ին կմեկնարկի Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի «վիվասել-ՄՏՍ - 2010» առաջին մրցաշարը<br />


Սեպտեմբերի 18-ին կմեկնարկի Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի «վիվասել-ՄՏՍ - 2010» առաջին մրցաշարը

  • 17-09-2010 16:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 18-ին կմեկնարկի Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի «վիվասել-ՄՏՍ - 2010» առաջին մրցաշարը, որի կազմակերպիչն է Արտասահմանեան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ), հովանաւորը` «վիվասել-ՄՏՍ» ընկերութիւնը: Մրցաշարին կմասնակցի լրագրողական ֆուտբոլային 8 թիմ` «Երկիր մեդիա» հեռուստաընկերութիւն, «Երեւան» հեռուստաընկերութիւն, «Մեդիամաքս» լրատուական գործակալութիւն, «Արտասահմանեան թղթակիցների ասոցիացիա» հ/կ, «Երեւան» ամսագիր, «4-րդ իշխանութիւն» թերթ, «Արեւածաղիկ» ամսագիր եւ ռադիո «Վան»: Մրցաշարի փակման արարողութիւնը տեղի կունենայ սեպտեմբերի 25-ին: Յաղթող թիմը կպարգեւատրվի «վիվասել-ՄՏՍ - 2010» գաւաթով եւ պատվոգրով: Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս կստատան գաւաթներ:
  -   Սպորտ