Ալեքսանդր Բոժկոյի նախաձեռնութեամբ առաջիկայ տարիներին Կիեւի պետական համալսարանում կստեղծուի հայագիտութեան ամբիոն<br />


Ալեքսանդր Բոժկոյի նախաձեռնութեամբ առաջիկայ տարիներին Կիեւի պետական համալսարանում կստեղծուի հայագիտութեան ամբիոն

  • 17-09-2010 16:36:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով սեպտեմբերի 17-ին Ուկրաինայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով աւարտում է իր դիվանգիտական առաքելութիւնը Հայաստանում, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը շնորհակալութիւն է յայտնել նրան երկարամեայ, արդիւնաւէտ աշխատանքի եւ աւանդական բարեկամութեան ու փոխըմբռնման վրայ հիմնուած հայ-ուկրաինական յարաբերութիւններում ունեցած ներդրումի համար եւ յաջողութիւններ մաղթել յետագայ աշխատանքում: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Հ.Աբրահամեանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցութեան ակտիւացումը` նշելով, որ փոխադարձ այցերը է'լ աւելի կամրապնդեն առկայ բարեկամական յարաբերութիւնները եւ խթան կհանդիսանան երկու երկրների միջեւ փոխշահավետ բազմակողմանի համագործակցութեան համար: Նա անհրաժեշտ է համարել փոխգործակցությունը միջազգային կառոյցներում: Անդրադառնալով հայ-ուկրաինական յարաբերութիւններին, Հ.Աբրահամեանը նշել է, որ դրանք ունեն զարգացման լաւ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակոյթային եւ այլ ոլորտներում. կողմերի միջեւ ստորագրուել են աւելի քան 60 միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր: Ա.Բոժկոն շնորհակալութիւն է յայտնել ԱԺ նախագահին արդիւնաւէտ համագործակցութեան համար` նշելով, որ իր պաշտօնավարութեան 5 տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի յաջողութիւններ է գրանցել տարբեր ոլորտներում: Բարձր գնահատելով երկկողմ յարաբերութիւնների ներկայ մակարդակը, դեսպանը համոզմունք է յայտնել, որ համագործակցութեան մեծ ներուժ կայ, մասնաւորապէս միջխորհրդարանական յարաբերութիւններում: Նա տեղեկացրել է, որ առաջիկայ տարիներին Կիեւի պետական համալսարանում իր նախաձեռնութեամբ կստեղծուի հայագիտութեան ամբիոն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ուկրաինայի Գերագոյն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի Հայաստան հնարաւոր այցին, որը կնպաստի երկու երկրների խորհրդարանների փոխգործակցութեան զարգացմանը:
  -   Քաղաքական