Սեպտեմբերի 15-16-ին հրդեհներ են բռնկուել Երեւանի եւ հանրապետութեան մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում<br />


Սեպտեմբերի 15-16-ին հրդեհներ են բռնկուել Երեւանի եւ հանրապետութեան մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում

  • 17-09-2010 16:04:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 15-16-ին բազմաթիւ ահազանգեր են ստացուել Երեւանի եւ հանրապետութեան մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկուած հրդեհների մասին: Մասնաւորապէս, Երեւանի Սարալանջի փողոցի թիւ 219 տանը հարակից տարածքում այրուել է 1000 քմ խոտ, Աբելեան 6 շէնքին հարակից տարածքում` 1500 քմ խոտ, Բաբայեան 5 հասցէին հարակից այգում` 1,5 հա խոտ, ծառեր եւ թփուտ, Մարշալ Բաբաջանեան 9 հասցէին հարակից տարածքում` 2000 քմ խոտ: Հրդեհներ են բռնկուել նաեւ Կոտայքի մարզի Զովունի գիւղում, որտեղ այրուել են 4 հա խոտ եւ 10 պտղատու ծառ, Ջրաբեր գիւղի «Նուդուխլու» հանդամասում` 5 հա խոտ, եղեւնուտում` 2000 քմ չոր խոտածածկույթ, տորֆ եւ առանձին ծառների բներ, Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասին հարակից տարածքում` 2 հա խոտ, Աբովեան-Ջրաբեր աւտոճանապարհի 1-ին կմ-ին հարակից տարածքում` 4000 քմ խոտ եւ 30 դեկորատիւ ծառի բուն, Քանաքեռավան գիւղի գերեզմանատան տարածքում` 1000 քմ խոտ, Եղվարդ-Զորավան աւտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից տարածքում` 2000 քմ խոտ, Պռոշեան գիւղին հարակից տարածքում` 3000 քմ խոտ, Գեղարքունիքի մարզի Երանոս գիւղին հարակից տարածքում` 5 հա խոտ, Արմաւիրի մարզի Զվարթնոց գիւղում` 1000 քմ խոտ, Լոռու մարզի Քարաձոր գիւղի «Ջուխտակ ձորեր» հանդամասում` 20 հա խոտ, Սիւնիքի մարզի Սիսիան-Բռնակոթ աւտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից գերեզմանատան տարածքում եւ հարակից սարալանջին` 1500 քմ խոտ եւ թփուտ, Արարատի մարզի Արտաշատ-Երեւան աւտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում` 4 հա խոտ եւ խաղողի վազեր: Դէպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարուել: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութեան Մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, սեպտեմբերի 15-ին, ժամը 11.45-ին տեղեկություն է ստացուել, որ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից տարածքում հրդեհ է բռնկուել: Պարզուել է, որ ժամը 11.34-ին հրդեհ է բռնկուել օդանավակայանին հարակից պահեստում: Ժամը 11.35-ին դէպքի վայր է մեկնել օդանավակայանի հրշեջ-ծառայութեան թիւ 1 խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.41-ին, մարուել` ժամը 11.51-ին: Օդանավակայանին պատկանող շինարարական պահեստում այրուել է` պենոպլաստ, լամինատ եւ բիտում` 90 քմ մակերեսով: Նոյն օրը, ժամը 15.50-ին ահազանգ է ստացուել, որ հրդեհ է բռնկուել Վանաձորի Թեւոսյան 8ա հասցեում: Դէպքի վայր է մեկնել երեք մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.29-ին, մարուել` 20.20-ին: Ամբողջութեամբ այրուել է Հ.Յակոբեանին եւ Վ.Սոխիկյանին պատկանող փայտյա բնակելի տունը` 180 քմ մակերեսով: Սեպտեմբերի 17-ին, ժամը 00.36-ին ահազանգ է ստացուել, որ հրդեհ է բռնկուել Երեւանի Քաջազնունու 20ա հասցեում գտնուող «ՍԱՍ» սուպերմարկետի վերելակի հորանում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Ժամը 00.48-ին պահանջվել է օգնութիւն` գծապաշտպան օղակ: Դէպքի վայր են մեկնել եւս եօթ մարտական հաշուարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը, փրկարարական ուժերի վարչութեան յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ հրդեհաշիջման շտաբը: Դէպքի մասին տեղեակ են պահուել «1-03» ծառայութեան եւ էլցանցի հերթապահները: Դէպքի վայրում ճակատի յատուածում վնասուածք է ստացել թիւ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի պետ Մ.Աւետիսեանը: Տուժածը տեղափոխուել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնութիւն, դուրս է գրուել: Բժիշկների կողմից տուժածի վիճակը բնութագրուել է բաւարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.16-ին, մարուել` ժամը 03.52-ին: Այրուել է որպէս պահեստային տարածք եւ աշխատասենեակներ գործածուող 350 քմ մակերեսով նկուղն` իր գոյքով:
  -   Հասարակութիւն