,Առողջ ազգ, առողջ տնտեսութիւնէ քարոզարշաւի<br /> ,ճանաչենք հայրենական դեղարտադրութիւնըէ շնորհանդէս-միջոցառում Գիւմրիում


,Առողջ ազգ, առողջ տնտեսութիւնէ քարոզարշաւի
,ճանաչենք հայրենական դեղարտադրութիւնըէ շնորհանդէս-միջոցառում Գիւմրիում

  • 17-09-2010 15:23:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսաւորմամբ իրականացուող ,մրցունակ մասնաւոր հատուած Հայաստանումէ (CAPS) ծրագիրի աջակցմամբ, Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միութիւնը եւ ,ջի Էքս Պիէ Գերազանցութեան Կենտրոնը սեպտեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Գիւմրիի ,օազիսէ համալիրում կազմակերպում են ,ճանաչենք հայրենական դեղարտադրութիւնըէ շնորհանդէս-միջոցառումը` ,առողջ ազգ, առողջ տնտեսութիւնէ քարոզարշաւի շրջանակներում: ԴԱՆ միութեան այս քարոզարշաւի մեկնարկից ի վեր (25 մայիս, 2010թ.) իրականացուել են մի շարք միջոցառումներ, սեմինարներ, մասնագիտական դասախօսութիւններ, դեղագործութեան ոլորտի ներկայացուցիչների ,առանց փողկապներիէ հանդիպում, բարեգործական ակցիաներ, մամլոյ ասուլիսներ, պատրաստուել են դեղագործութեան ոլորտը լուսաբանող հեռուստահաղորդումներ, տպագրուել են հարցազրոյցնէր եւ յօդուածներ, որոնց նպատակն էր ընդարձակել հանրային իրազեկութիւնը հայկական դեղաարտադրութեան վերաբերեալ եւ բարձրացնել վստահութիւնը հայրենական արտադրողների նկատմամբ: Միջոցառումների ընթացքում ներկայացուել են հայրենական դեղարտադրութեան առաւելութիւնները, որոնք են մշտական վերահսկելիութիւնը, երաշխաւորուած որակը, գնային մատչելիութիւնը եւ արտադրող-սպառող անմիջական կապի առկայութիւնը: Այս հերթական շնորհանդէս-միջոցառումը , ըստ էութեան, Շիրակի մարզի եւ մարզկենտրոն Գիւմրիի առողջապահութեան ոլորտի մասնագէտների հետ զրոյց-հանդիպում է` հայկական դեղարտադրութեան ներկայ իրավիճակի ու զարգացման հեռանկարների, նուաճումների եւ մարտահրաւէրների քննարկման նպատակով: Հրաւիրուած են Շիրակի մարզպետարանի առողջապահութեան եւ սոցիալական ապահովութեան բաժնի ներկայացուցիչները, Գիւմրիի քաղաքապետը, մարզի առողջապահութեան ոլորտի աւելի քան 100 ներկայացուցիչ` բժիշկներ, դեղագէտներ, ինչպէս նաեւ լրագրողներ: Ելոյթ կ'ունենան ,լիկուորէ, ,արփիմեդէ, ,էսկուլապէ, ,երեւանի քիմիական դեղագործական ֆիրմաէ եւ ,մեդիկալ Հորիզոնէ ընկերութիւնների ներկայացուցիչները`վերհանելով դեղարտադրութեան գերակայ խնդիրները, դրանց տրուող կարճաժամկէտ լուծումներն ու հեռանկարային նպատակները: Միջոցառման մասնակիցներին կը ներկայացուեն նաեւ ԴԱՆ միութեան կողմից մշակուած էթիկայի կանոնները, դեղագործական մարքեթինգի նոր կոդեքսները, ինչպէս նաեւ տեղեկատուութիւն ,ջի Էքս Պիէ Գերազանցութեան Կենտրոնի դասընթացների եւ յետագայ ծրագրերի վերաբերեալ:
  -   Մամլո հաղորդագրություն