Լեգենդար հետախոյզ Գէորգ Վարդանեանն այցելելու է Շիրակացու անուան ճեմարան


Լեգենդար հետախոյզ Գէորգ Վարդանեանն այցելելու է Շիրակացու անուան ճեմարան

  • 17-09-2010 13:53:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 18-ին Երեւանի Շիրակացու անուան Ճեմարան է այցելելու Խորհրդային Միութեան հերոս, լեգենդար հետախոյզ Գէորգ Վարդանեանը: Նրան ուղեկցելու է իր տիկինը` Մարտական կարմիր դրօշի շքանշանակակիր Գոհար Վարդանեանը: Նրանք կը զրուցեն սաների հետ, կը պատմեն իրենց անցած ուղու մասին եւ կը ներկայացնեն Երկրորդ համաշխարհային պատերազմում մեծ ներդրում ունեցած անյայտ հերոսներին ու նրանց սխրանքները: Միջին եւ աւագ դպրոցների ճեմարանականների համար նախապէս կազմակերպուել էր ,թեհրան 43է ֆիլմի դիտում, որպէսզի սաները տեսնէին պարոն Վարդանեանի կարեւորագոյն սխրանքի գեղարուեստական վերաարտադրութիւնը: ,ֆիլմը չափազանց հետաքրքիր էր: Անհամբեր սպասում եմ պարոն Վարդանեանի հետ հանդիպմանըէ,- կինոդիտումից յետոյ խոստովանեց 16-ամեայ մի սան: Գէորգ Վարդանեանը 1940թ-ից իր կեանքը կապել է հետախուզութեան հետ: Կնոջ` Գոհար Վարդանեանի հետ, 50 տարուց աւելի ապրել են հետախոյզի գրաւիչ, յագեցած, միեւնոյն ժամանակ վտանգաւոր կեանքով: Գոհարը ամուսնուն օգնել է իր աշխատանքում եւ նրա հետ յաճախ մասնակցել գաղտնի գործողութիւնների: Յատկապէս յայտնի է 1943 թուականին Գէորգի ղեկավարած ,թեհրանեանէ գործը. Վարդանեանն իր 7-հոգանոց խմբով կանխեց Ստալինի, Ռուզուելտի եւ Չերչիլի դէմ մահափորձը, որը ծրագրել էր ֆաշիստական Գերմանիայի հետախուզութիւնը: ,ճեմարանի համար միշտ էլ կարեւոր է սաների ծանօթութիւնը այնպիսի հետաքրքիր մարդկանց հետ, որոնք կարող են մարդկային կարեւորագոյն յատկանիշներ եւ արժէքներ սերմանելէ,- նշում է ճեմարանի փոխտնoրեն Ա. Փափազեանը:
  -   Մամլո հաղորդագրություն