Կառուցուելու է Մեղրու հիդրոէլեկտրակայանը<br />


Կառուցուելու է Մեղրու հիդրոէլեկտրակայանը

  • 16-09-2010 15:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան սեպտեմբերի 16-ի նիստում որոշում է ընդունուել հաւանութիւն տալ ՀՀ կառավարութեան եւ ԻԻՀ «Ֆարադ-Սեպասադ» ՀՁ միջեւ «Մեղրու հիդրոէլեկտրակայանի կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով կառուցման» թույլտվության պայմանագրի կնքման առաջարկութեանը: Կառավարութիւնը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին լիազօրել է ՀՀ կառավարութեան անունից ստորագրել վերը նշուած թույլտվության պայմանագիրը, ինչպէս նաեւ պայմանագրից բխող օտարերկրեայ ներդրումների պաշտպանութեան երաշխիքը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Մեղրու հիդրոէլեկտրակայանի շինարարութիւնը պէտք է իրականացուի 5 տարուայ ընթացքում, որից յետոյ 15 տարի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ներդրողի կողմից կառուցւող 230 կվ լարման էլեկտրահաղորդման գծով պէտք է տեղափոխվի Իրան: Շահագործման 15-րդ տարուայ աւարտին Մեղրու ՀԷԿ-ը անհատոյց փոխանցվելու է հայկական կողմին: Վարչապետ Տիգրան Սարգսեյանի դիտարկմամբ, այս որոշումը Հայաստանի համար ներդրումային կարեւոր, խոշոր ծրագրի սկիզբն է: Երկու այլ որոշումներով կառավարութիւնը Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրուած շրջանակային ֆինանսաւորման համաձայնագրի (հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) իրականացման նպատակով հաստատել է այդ ծրագրի հողի օտարման եւ տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ), դրա փոխհատուցման սկզբունքները, ինչպէս նաեւ ծրագրի համաձայն ՀՀ վարչական սահմաններում գտնուող բացառիկ` գերակայ հանրային շահ ճանաչուած տարածքներում առկայ սեփականութեան օբյեկտների նկարագրության արձանագրութեան ձեւերը: Հողի օտարման եւ տարաբնակեցման շրջանակի հաստատմամբ միասնական սկզբունքներով կիրականացուի հիւսիս-հարաւ ճանապարհային մջանցքի ներդրումային ծրագրով իրականացyող հողատարածքների, շէնքերի եւ շինութիւնների, բիզնեսի օտարումը, սեփականութեան օբյեկտների համար նկարագրության արձանագրութիւնների կազմումը:
  -   Տնտեսութիւն