Սեպտեմբերի 23-ին Երեւանում կբացուի իրաքահայ նկարիչ Անդրանիկ Օհանեսյանի ցուցահանդէսը<br />


Սեպտեմբերի 23-ին Երեւանում կբացուի իրաքահայ նկարիչ Անդրանիկ Օհանեսյանի ցուցահանդէսը

  • 16-09-2010 13:42:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը սեպտեմբերի 15-ին ընդունել է իրաքահայ համայնքի Ազգային կենտրոնական վարչութեան ատենապետ Պարոյր Յակոբեանին եւ իրաքահայ նկարիչ Անդրանիկ Օհանեսյանին: Հանդիպման ընթացքում քննարկուել էլ Իրաքի հայ համայնքի կրթական, մշակոյթային խնդիրներին առնչուող հարցեր: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել ՀՀ Սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ Երեւանի պատմութեան թանգարանում կազմակերպել Ա.Օհանեսյանի գործերի ցուցահանդէսը, որի բացումը կկայանայ սեպտեմբերի 23-ին: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հայրենիքում կազմակերպւող անդրանիկ ցուցահանդեսին Ա.Օհանեսյանը կներկայացնի Իրաքից Հայաստան տեղափոխած 35 ստեղծագործութիւն (գծանկար), որոնք վերաբերում են Հայոց Ցեղասպանությանը եւ Իրաքի մշակոյթին:
  -   Մշակոյթ