Արմէն Աշոտեանը հանդիպում է ունեցել Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ<br />


Արմէն Աշոտեանը հանդիպում է ունեցել Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

  • 15-09-2010 17:46:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՌԼԻՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայութեան (DAAD) հրաւէրով սեպտեմբերի ԳԴՀ կատարած այցի շրջանակներում Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը սեպտեմբերի 12-ին Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Միջոցառումը կազմակերպուել էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, որտեղ բացման խոսքսվ հանդէս եկաւ ՀՀ դեսպան Արմէն Մարտիրոսեանը: Հանդիպման ընթացքում Ա.Աշոտեանը ներկայացրել է նախարարութեան գործունէութեան առաջնահերթությունները, իրականացyող բարեփոխումներն ու նորամուծությունները, Սփիւռքի կրթօջախների հետ տարւվող աշխատանքը: ՀՀ-ից ժամանած պատուիրակութեան անդամները` Երեւանի պետական տեխնիկական եւ ագրարային համալսարանների ռեկտորները, ներկայացրել են իրենց ուսումնական հաստատութիւնների գործունէութեան հիմնական ուղղութիւնները եւ համագործակցութիւնը գերմանական գործընկերների հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը քննարկուել են գերմանահայ համայնքի հետ համագործակցութեան էլ աւելի սերտացման հնարաւորութիւնները: Մասնաւորապէս, քննարկուել է Գերմանիայում հայագիտական ամբիոնների եւ կենտրոնների պահպանման եւ նմանատիպ նոր կառոյցների հիմնադրման հարցը, ներկայացուել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անուան համալսարանում գործող «Մեսրոպ» հայագիտական հետազօտութիւնների կենտրոնի հիման վրայ հայագիտական ամբիոն հիմնելու ուղղութեամբ տարւվող աշխատանքները: Ա.Աշոտեանը պարզաբանումներ է տուել Հայաստանի ուսումնական հաստատութիւններ եւ գիտահետազօտական հիմնարկներ սփիւռքահայ դիմորդների ընդունման կարգի, ուսուցիչների վերապատրաստման, Սփիւռքի կրթօջախներին գրականութեան տրամադրման հարցերի շուրջ:
  -   Հասարակութիւն