Հայաստանի վարչապետը եւ Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցութեան ընդլայնման հեռանկարները<br />


Հայաստանի վարչապետը եւ Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցութեան ընդլայնման հեռանկարները

  • 15-09-2010 16:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով սեպտեմբերի 15-ին Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Աթա Սերդարովին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը հոյս է յայտնել, որ նրա գործունէութիւնը կնպաստի երկու երկրների միջեւ ծաւալուած արդիւնաւէտ փոխգործակցութեան խորացմանը: Երկկողմ առեւտրատնտեսական համագործակցութեան զարգացման գործում Տ.Սարգսեանը կարեւորել է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի գործունէութիւնը: Այդ համատեքստում նա գոհունակութիւն է յայտնել Երեւանում ապրիլին կայացած հայ-թուրքմենական միջկառավարական յանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքների ընթացքից: Մասնաւորապէս, նա ողջունել է նիստի շրջանակներում թուրքմենական ապրանքների ցուցահանդէս-վաճառքի կազմակերպումը եւ կարեւորել յանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ու Թուրքմենստանի միջեւ ձեւաւորուած իրավապայմանագրային դաշտի թարմացումը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, զրուցակիցները հեռանկարային են համարել թեթեւ, մասնաւորապէս տեքստիլ արդիւնաբերութեան ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Խօսելով մշակոյթային կապերի սերտացման եւ ամրապնդման անհրաժեշտութիւնից, Տ.Սարգսեանը կարեւորել է երկու երկրներում փոխադարձաբար մշակոյթի օրերի կազմակերպումը:
  -   Քաղաքական