«Մերի Քեյ» Ընկերութիւնը բացում է Խորհրդատուների սպասարկման կենտրոն Երեւանում


«Մերի Քեյ» Ընկերութիւնը բացում է Խորհրդատուների սպասարկման կենտրոն Երեւանում

  • 15-09-2010 16:04:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
010թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի մայրաքաղաք` Երեւանում տեղի կ'ունենայ «Մերի Քեյ» գեղեցկութեան գծով Անկախ Խորհրդատուների սպասարկման կենտրոնի պաշտօնական բացման արարողութիւնը: Կենտրոնը տեղակայուած է յարմարաւէտ կառոյցում` Ազատութեան փ., շ.13/1 հասցէում: Ինչպէս նաեւ Երեւանում Կենտրոնի բացումից յետոյ, քաղաքի բնակիչների համար 2010 թ. սեպտեմբերի 19-ին կը կայանայ ,շքեղութեան Օրէ ցուցահանդէսը: Սոյն միջոցառումը իւրաքանչիւր այցելուի համար բացառիկ հնարաւորութիւն է հանդիսանում ,մերի Քեյէ բարձրորակ արտադրանքին ծանօթանալու համար, որի տեսականին ներառում է աւելի քան 200 անուանում: ,մերի Քեյէ Ընկերութիւնը անուանուել է իր հիմնադրի` Մերի Քեյի անունով, որը ներդնելով իր ամբողջ խնայողութիւնները` 5000 դոլար, 1963 թ․ սեպտեմբերի 13-ին Ամն-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում բացեց ,մերի Քեյ Կ'ոսմետիկսէ առաջին գրասենեակը: Այսօր ,մերի Քեյե-ը աշխարհում չմիջնորդաւորուած վաճառքի ոլորտում կոսմէիկ նիւթերի ամենախոշոր ընկերութիւններից մէկն է հանդիսանում, որը բազմաթիւ երկրներում ներկայացուած` Չմիջնորդաւորուած Վաճառքի Ասոցիացիայի անդամ է: ,մերի Քեյե-ի առաջին բաժանմունքը Ամն-ի սահմաններից դուրս բացուել է 1971թ-ին` Աւստրալիայում: Այդ ժամանակահատուածից ի վեր Ընկերութիւնը իր բաժանմունքներն է բացել աշխարհի աւելի քան 35 երկրներում: Ընկերութեան վերջին բաժանմունքները բացուել են 2007 թ-ին Հնդկաստանում, 2009 թ-ին` Սինգապուրում, իսկ այժմ նաեւ Երեւանում: Երեւանում Կենտրոնի բացումը կարեւոր քայլ է հանդիսանում «Մերի Քեյ» Ընկերութեան զարգացման եւ աճի ճանապարհին: Վերջին տարիների ընթացքում տասնեակ հազարաւոր կանայք են միացել «Մերի Քեյ»-ին` հաւատալով Ընկերութեան Առաքելութեանը` «Բարելաւել կանանց կեանքն ամբողջ աշխարհում» եւ ընտրելով իրենց համար բիզնեսը ,մերի Քեյե-ի հետ: Երեւանում Կենտրոնի բացումը նոր հնարաւորութիւններ եւ հեռանկարներ կ'ընձեռի Հայաստանում գտնուող «Մերի Քեյ» գեղեցկութեան գծով Անկախ Խորհրդատուներին: Կենտրոնը իրենից ներկայացնում է ժամանակակից, յարմարաւէտ, լուսաւոր մի շինութիւն` յարդարուած եւ կահաւորուած «Մերի Քեյ»-ի կորպորատիւ չափանիշներին համապատասխան: Հայաստանի սրտում Կենտրոնի բացումը թոյլ կը տայ բարձրացնել հասարակութեան իրազեկումը «Մերի Քեյ» Ընկերութեան, նրա արտադրանքի եւ տրամադրուող ծառայութիւնների մասին, ինչպէս նաեւ կը նպաստի Հայաստանում «Մերի Քեյ» բրենդի ճանաչելիութեան աճին: «Երեւանում Խորհրդատուների սպասարկման Կենտրոնի բացումը «Մերի Քեյ» Ընկերութեան զարգացման համար կարեւոր քայլ է հանդիսանում, եւ մենք վստահ ենք, որ դրա շնորհիւ գեղեցկութեան գծով Խորհրդատուների բիզնեսն էլ աւելի յարմար եւ արդիւնաւէտ կը լինիէ - նշել է «Մերի Քեյ» Ընկերութեան Ռուսաստանեան բաժանմունքի Գլխաւոր տնօրէն` Ալլա Սոկոլովան: «Մենք յոյս ունենք, որ Հայաստանում Կենտրոնի բացումը կ'օգնի օպտիմացնել Խորհրդատուների աշխատանքը, իսկ սպառողներին հնարաւորութիւն կը տայ աւելի շատ իրազեկուած լինել Ընկերութեան արտադրանքի եւ նրա առաւելութիւնների մասին» - նշել է «Մերի Քեյ» Ընկերութեան Հայաստանեան բաժանմունքի Գլխաւոր տնօրէն` Ստեփան Գովորովը: Տեղեկատուութիւն «Մերի Քեյ» Ընկերութեան մասին: «Մերի Քեյ»-ը - աշխարհում չմիջնորդաւորուած վաճառքի ոլորտում կոսմետիկ միջոցների ամենախոշոր ընկերութիւններից մէկն է հանդիսանում: Ընկերութեան կոսմետիկ նիւթերի արտադրանքը վաճառւում է աշխարհի աւելի քան 35 երկրներում: Աւելի քան 2 միլիոն մարդ ամբողջ աշխարհում վաճառում է «Մերի Քեյ» կոսմետիկ միջոցները: 2009 թ-ին Ընկերութեան մեծածախ գների շրջանառութիւնը հասել է ռեկորդային սահմանների` 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ընկերութեան մասին աւելի մանրամասն տեղեկութիւն ստանալու համար, Դուք կարող էք այցելել մեր կորպորատիւ կայք` www.marykay.am Լրացուցիչ տեղեկատուութեան համար, Խնդրում ենք, դիմել` ՀՀ, ք.երեւան, Ազատութեան փ. շ 13/1 Հեռ.`(+374 10) 200 016 Էլ. հասցէ` helpdesk.armenia@mkcorp.com
  -   Մամլո հաղորդագրություն