Մեր իրավունքը չի կարող մեզ որպես պարգեւական տրուել<br />


Մեր իրավունքը չի կարող մեզ որպես պարգեւական տրուել

  • 15-09-2010 15:10:21   | Հայաստան  |  Յօդուածներ
Ցանկացած գործողութիւն ճիշդ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք գործօններ: Ամենակարեւոր գործօններից մէկը տուեալ գործողութեան շարժառիթն է, դրդապատճառը: ԵրՎ այդ տեսանկիւնից ենք նայում Աղթամարի ՍՎ. Խաչ եկեղեցում ՍեպտեմՎերի 19-ին նախատեսուած պատարագի մատուցումը եւ յարակից աղմուկը, ակնյայտ է դառնում դրանց, մեղմ ասած, ոչ պատշաճ հիմնառիթը: Միանշանակ է, որ այդ պատարագը եւ ողջ ձեռնարկը Վնաւ կապ չունեն Աստծոյ փառաՎանութեան հետ: Այն թուրքական յատուկ ծառայությունների կողմից յղացած խաՎեպատիր միջոցառում է, որի միակ նպատակը, քաղաքագիտական խրթին Վառերով ասած, դրական պատկերի հեռացոլում է (positive image projection): Թուրքերը լաւ են անում, որ հերթական անգամ խաՎում են աշխարհին: Դա նրանց Վնոյթն ու իրաւունքն է: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճուալից մասնակցութեան իմաստը: ԻՎր, աշխարհը կիմանայ, որ Աղթամարը հայկական եկեղեցի է: Նախ նա, ով պիտի իմանայ, արդէն գիտի: Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանայ: Սակայն վստահեցնում եմ ձեզ` դա չի լինելու աշխարհի մեծագոյն լրատուականների հիմնական ուղերձը: Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականութեան գովքն է լինելու: Թոյլ մի տուէք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն: Ցիււրիխում ստորագրված արձանագրությունների ստորացումը մեզ մի քանի տասնամեակ հերիք է: Ինչո՞ւ էք ուզում նորից աղ ցանել մեր վէրքերին: Միանգամայն անընդունելի է այն տեսակէտը, որ «Այդ վայրերում այդքան մարդ չունենք, ի՞նչ պիտի անենք եկեղեցիները: Տարին մէկ անգամ պատարագն էլ Վաւարար է»: Նախ թող պատասխանեն` ի՞նչ եղան այդ եկեղեցիները կառուցած հայերը: Յետոյ, խօսքը պատարագ մատուցելու մասին չէ, խօսքը իրաւունքի` պատարագ մատուցելու իրաւունքի մասին է: Գուցէ հայերը հինգը տարին մէկ այդ եկեղեցիներում պատարագ մատուցեն, գուցէ տասը, այսուհանդերձ նրանք իրաւունք պիտի ունենան ցանկացած, եկեղեցական կարգով նախատեսուած պահի, պատարագ մատուցելու: Թուրքերը մեր իրաւունքը մեզ որպէս պարգեւական են տալիս, իսկ մենք դրանով ուրախանում ենք: Մենք նման ենք այն մանուկին, որի հարազատներին կոտորել են, հայրենական ողջ կալուածքը խլել են, ապա մի փայլփլուն խաղալիք են շպրտել նրա առաջ եւ նա խելակորոյս հրճւում է դրանով: 1912թ. թուրքական պաշտօնական տուեալներով Օսմանեան կայսրութեան տարածքում աւելի քան երկու հազար հայկական գործող, կրկնում եմ գործող, վանք ու եկեղեցի կար: Դրանք ապօրինի Վռնագրաւուել են Թուրքիայի Հանրապետութեան կողմից: Նախ թող օրինական տիրոջը վերադարձնեն 1 եկեղեցապատկան, այն է` համայնքապատկան, այսինքն մեզ Վոլորիս պատկանող, գոյքը կամ հատուցեն դրա դիմաց: Յետոյ, թող հաւատարմօրեն կատարեն իրենց իսկ ստանձնած միջազգային պարտաւորութիւնները: Թուրքիան վերահսկող քեմալական շարժման հետ յարաՎերութիւնների հաստատումը խարսխուած է եղել որոշակի նախապայմանների վրայ, որոնք ամրագրուած են Լոզանի պայմանագրի (24 Յուլիսի, 1923թ.) մէջ: Լոզանի պայմանագրի 38-րդ յօդուածի երկրորդ մասով Թուրքի այի Վոլոր Վնակիչներին, մասնաւոր կամ հանրային կեանքում, տրւում է հաւատքի, կրօնի կամ դաւանանքի ազատութիւն (All inhabitants of Turkey shall be entitled to free exercise, whether in public or private, of any creed, religion or belief): Իսկ պայմանագրի 40-րդ յօդուածով նրանց տրւում է կրօնական հաստատութիւններ հիմնելու, գործածելու եւ վերահսկելու իրաւունք: Աւելին, Լոզանի պայմանագրի 42-րդ յօդուածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտաւորվում է լիակատար պահպանութեան տակ առնել եկեղեցիները, սինակոկները, գերեզմաններն ու նշեալ փոքրամասնությունների այլ կրօնական հաստատությունները» (The Turkish Government undertakes to grant full protection to the churches, synagogues, cemeteries, and other religious establishments of the above-mentioned minorities): ԲնականաՎար «լիակատար պահպանութիւնն» իր մէջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չաւերելը, այլեւ դրանց ամրացումն ու նորոգումը: ՀետեւաՎար, ՍՎ. Խաչ եկեղեցու շէնքի մասնակի նորոգումը եւ դրանում տարին մէկ անգամ պատարագ մատուցելու իրաւունքը, ոչ թէ «Վարի կամքի դրսեւորում» է, այլ Թուրքիայի կողմից հիմնական օրէնքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտաւորութիւնների խիստ թերի եւ ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով: Ըստ այդմ, Վնաւ մեր շահերից չի Վխում այդ շահարկումների առջեւ լայն հնարաւորութիւններ Վացելը: Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
  -   Յօդուածներ