Հրանուշ Հակոբեանն. «Համահայկական միջոցառումները հնարաւորութիւն են տալիս համախմբուելու եւ միասնաբար գործելու»<br />


Հրանուշ Հակոբեանն. «Համահայկական միջոցառումները հնարաւորութիւն են տալիս համախմբուելու եւ միասնաբար գործելու»

  • 11-09-2010 16:24:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համահայկական նշանակութիւն ունեցող միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը հնարաւորութիւն են տալիս համախմբուելու, միասնաբար գործելու եւ հայ մշակոյթն աշխարհին ներկայացնելու` որպէս աշխարհասփիւռ հայորդիների կատարած ստեղծագործական աշխատանքերի հանրագումար: Ընդունելով Հայ մշակոյթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցօ Իգիթյանին, այս մասին յայտարարել է ՀՀ սփիւռքի նախարար տիկին Հրանուշ Յակոբեանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Հ.Յակոբեանը ողջունել է հիմնադրամի այն քայլը, որ այս տարի սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախութեան տարելիցի օրը, առաջին անգամ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում անցկացուեց «Կարոտ» համահայկական փառատոնը, որի նպատակն աշխարհասփիւռ հայութեան շրջանում հայոց լեզուի եւ հայ մշակոյթի պահպանումն ու ամրապնդումն է: Մ.Իգիթեանն իր հերթին նշել է, որ փառատոնը կոչ է աշխարհի ողջ հայութեանը` ոչ ասել բռնութեանը, ռասսայական եւ կրոնական խտրականություններին: Այն նպատակ ունի նաեւ օտարերկրացիներին ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու հայկական մշակոյթը եւ հայ արուեստը: Մ.Իգիթեանն առաջարկել է, որ միւս փառատոների անցկացմանը ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը եւս դառնայ մասնակից եւ կազմակերպիչ, ինչին նախարարը հաւանութիւն է տուել:
  -   Մշակոյթ