Քննարկուել են Հայրենիք-Սփիռք մշակոյթային գործակցութեան հեռանկնարները<br />


Քննարկուել են Հայրենիք-Սփիռք մշակոյթային գործակցութեան հեռանկնարները

  • 10-09-2010 21:28:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 10-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունել է Բեյրութի «Նոյեան տապան» ցուցասրահի տնօրէն, արուեստաբան, հրապարակախօս Մովսէս Հերգելյանին, ով «Արուեստը եւ բիզնեսը» թեմայով զեկույցով մասնակցել է կերպարուեստի գործիչների համահայկական համաժողովին: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը քննարկուել են Հայրենիք-Սփիռք մշակոյթային գործակցութեանն առնչուող հարցեր: Մ.Հերգելյանը ներկայացրել է Հայաստանում կերպարուեստի գործերի ցուցահանդէս-տոնավաճառ կազմակերպելու իր գաղափարը: Հ.Յակոբեանը պատրաստակամութիւն յայտնելով աջակցել այդ նախաձեռնութեանը` առաջարկել է այն կեանքի կոչել Հայաստանի եւ Արցախի անկախութեան 20-ամեակի առթիւ կազմակերպելիք տօնական միջոցառումների օրերին:
  -   Մշակոյթ