Հայաստան-Սփիռք անքակտելի կապի եւս մէկ դրսեւորում<br />


Հայաստան-Սփիռք անքակտելի կապի եւս մէկ դրսեւորում

  • 10-09-2010 21:16:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Սիրիայի տեղական մարմնի հովանաւորութեամբ սեպտեմբերի 10-ին Երեւանի Ստեփան Զորյանի անուան թիւ 56 դպրոցում բացուել է 20 համակարգիչներով համալրուած դասարան: Բացման արարողութեանը մասնակցել են ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը, հիմնադրամի Սիրիայի տեղական մարմնի ղեկավար Հրայր Մուրադեանը, Երեւանի քաղաքապետարանի կրթութեան վարչութեան պետ Գ.Սողոմոնեանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարեանը: Շնորհաւորելով համակարգչային դասարանի բացման առթիւ, Հ.Հակոբեանն ասել է. «Տեղեկատուական տեխնոլոգիաներն այսօր դարձել են հինգերորդ իշխանութիւն: Չկարողանալ օգտուել համակարգչից` նոյնն է, թէ չիմանալ այբուբենը»: Ըստ նախարարի, Սիրիայի հայ համայնքի այս նուերը վկայում է Հայաստան-Սփիռք անքակտելի կապի առաւել ամրապնդման եւ զարգացման մասին: Ա.Վարդանեանը նշել է, որ 15 տարուայ ընթացքում դպրոցի աշակերտներն իրենց ներդրումն են կատարել հիմնադրամին: «Ձեր օգնութեամբ մենք ծրագրեր ենք իրականացրել Արցախում եւ Հայաստանի Հանրապետութեան մարզերում, իսկ այսօր ձեզ որոշել է օգնել Սիրիայի հայ համայնքը», - ասել է հիմնադրամի տնօրէնը:
  -   Հասարակութիւն