Կերպարուեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցները պատրաստակամութիւնն են յայտնել աջակցելու ազգային նշանակութեան խնդիրների լուծմանը<br />


Կերպարուեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցները պատրաստակամութիւնն են յայտնել աջակցելու ազգային նշանակութեան խնդիրների լուծմանը

  • 10-09-2010 18:32:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 6-9-ին Հայաստանի Սփիւռքի նախարարութեան կազմակերպած Կերպարուեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որով իրենց պատրաստակամութիւնն են յայտնել աջակցելու Համաժողովում բարձրացուած ազգային նշանակութեան խնդիրների լուծմանը, ցուցաբերելով գործնական մասնակցութիւն հայ կերպարուեստի զարգացման եւ հանրահռչակման գործընթացում: Յայտարարութիւնում ասուած է. «Ընդունելով, որ հայկական մշակոյթային ժառանգութիւնը մտաւոր, հոգեւոր եւ նիւթական հարստություն է համայն հայութեան համար եւ իրավամբ իր ուրոյն տեղն է զբաղեցնում համաշխարհային ժառանգութեան գանձարանում` դառնալով մշակոյթների երկխօսութեան եւ ներդաշնակ համակեցության միջոց, կարեւորելով Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի կերպարուեստի գործիչների փոխճանաչումը, նրանց ներգրաւումն ու ինտեգրումն արուեստի զարգացման համաշխարհային գործընթացներին, ինչպէս նաեւ նրանց ստեղծած արժէքների հանրահռչակման եւ պահպանութեան անհրաժեշտութիւնը, ընդգծելով հայ կերպարուեստի հեռանկարային զարգացման խնդիրների կարեւորութիւնը` համաշխարհայնացման ներկայ դարաշրջանում հայկականն ու համամարդկայինը զուգորդելու համատեքստում, ողջունելով Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից սոյն Համաժողովին ընձեռած հնարավորությունըն ուղղուած հայութեան երեք հատուածների արուեստի գործիչների միջեւ կապերի ամրապնդման եւ համագործակցութեան ապահովմանը` յանուն հայ ժողովրդի ստեղծագործական ներուժի զարգացման եւ հանրահռչակման, ՄԵՆՔ` 2010 թուականի սեպտեմբերի 6-8-ին Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանում կազմակերպուած ԿԵՐՊԱՐՈՒԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ընթացքում ներկայացուած զեկուցումերը, քննարկումները եւ մտքերի փոխանակությունը հերթական անգամ հաստատեցին Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի կերպարուեստի գործիչների համագործակցութեան անհրաժեշտութիւնը` ի շահ հայ կերպարուեստի պատմական ակունքների պահպանման եւ զարգացման, մասնագիտական կրթութեան որակական վերելքի, հայ ստեղծագործական մտքի ձեռքբերումների հանրահռչակման եւ համամարդկային արժէքների շարքում հայ կերպարուեստի արժէքների դերի բարձրացման: Գոհունակութեամբ արձանագրում ենք, որ Սփիւռքի կերպարուեստի գործիչները, զգալի աւանդ ունենալով հայ եւ համաշխարհային կերպարուեստում, պատրաստ են համագործակցելու Մայր Հայրենիքի գործընկերների հետ` ամրապնդելով Հայաստան-Սփիռք կապը` մասնագիտական կրթութեան բարելաւման, այլ երկրներում ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպման, կերպարուեստի դպրոցների հետ համագործակցութեան ընդլայնման եւ մասնագիտական փոխօգնության կազմակերպման գործընթացներին աջակցելու միջոցով: Կարեւորում ենք պատմական ճակատագրի բերումով օտար երկրներում ստեղծուած հայկական կերպարուեստի ինքնատիպ եւ հարուստ ժառանգութեան ճանաչման ու պահպանման, ցանկագրման անհրաժեշտութիւնը եւ փորձում դրանց պահպանութիւնը եւ զարգացումը դարձնել իւրաքանչիւր հայի, սփիւռքեան իւրաքանչիւր կազմակերպութեան հոգածության առարկան: Յատկապէս արժեւորում ենք աշխարհի յայտնի ցուցահանդեսներում հայ տաղանդաւոր արուեստագէտների գործերի ցուցադրմանը միտուած աշխատանքների, տարբեր երկրներում կերպարուեստի համահայկական ցուցահանդեսների կազմակերպումը` ի շահ հայ ստեղծագործական մտքի զարգացման, տարածման եւ հանրահռչակման: Դիմում ենք Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը, Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի եւ մշակոյթի նախարարութիւններին, աջակցելու նորաստեղծ ԿԵՐՊԱՐՈՒԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ, որը կերպարուեստի բնագաւառում համահայկական ներուժի համախմբման եւ համագործակցութեան միջոցով կնպաստի հայ կերպարուեստի պահպանմանը, զարգացմանը եւ տարածմանը Հայաuտանի Հանրապետութիւնում, Արցախում եւ Սփիւռքում բնագաւառի գիտական եւ ստեղծագործական մտքի միաւորմանը համազգային գաղափարի շուրջ` խրախուսելով ոլորտում ներգրաւուած պետական, հասարակական եւ մասնաւոր կազմակերպութիւնների ներկայացուցիչների ու անհատ ստեղծագործողների մասնակցութիւնը նորաստեղծ կառոյցի աշխատանքներին: Մենք, 2010 թուականի սեպտեմբերի 6-8-ը Երեւանում կազմակերպուած ԿԵՐՊԱՐՈՒԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս, սոյն յայտարարութեամբ մեր պատրաստակամութիւնն ենք յայտնում աջակցելու ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ բարձրացուած ազգային նշանակութեան խնդիրների լուծմանը, ցուցաբերելով գործնական մասնակցութիւն հայ կերպարուեստի զարգացման եւ հանրահռչակման գործընթացում»: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Համաժողովի մասնակիցները հանդէս են եկել նաեւ Կերպարուեստի գործիչների համահայկական ընկերակցութեան ստեղծման վերաբերեալ յայտարարութեամբ եւ ընտրել են ընկերակցութեան համակարգող խորհրդի կազմը` ըստ երկրների եւ տարածաշրջանների` ներկայացուցչական սկզբունքի: Կերպարուեստի համահայկական ընկերակցութեան համակարգող խորհրդում ընդգրկուել են. Կակոսյան Մարտինը (ԱՄՆ), Սարգսեան Հենրիկը (ԱՄՆ), Մավյան Մարինան (Իտալիա), Յովհաննիսեան Նժդեհը (Իրան), Օհանյան Անդրանիկը (Իրաք), Հերգելյան Մովսէսը (Լիբանան), Գասսաբյան Գէորգը (Կանադա), Բալաբանյան-Նամիցեվա Ժասմինկան (Մակեդոնիա), Նահապետյան Նաի-Ռոսը (Նիդեռլանդներ), Ղարիբյան Մարիամը (Չեխիա), Թավրիզով Ավետը (ՌԴ), Համբարձումեան Արտոն (Սիրիա), Մանասյան Գայանեն (Վրաստան), Դավիդեան Էդգարը (Ֆրանսիա), Զաքարյան Լեոնիդը (ԼՂՀ), Աղամյան Կարենը (ՀՀ), Առաքելեան Ֆերդինանդը (ՀՀ), Եղիազարյան Անուշը (ՀՀ), Թոքմաջյան Լեւոնը (ՀՀ), Իգիթյան Լեւոնը (ՀՀ), Իսաբեկյան Արամը (ՀՀ), Չուգասզեան Լեւոնը (ՀՀ), Աղասեան Արարատը (ՀՀ), Շահումյան Յաղթանակը (ՀՀ), Աղայեան Արշալոյսը (ՀՀ) եւ Մնացականեան Գրետան (ՀՀ, Սփիւռքի նախարարութիւն):
  -   Մշակոյթ