Հայաստանում իրականացyող ՀԲ-ի ծրագրերը դասւում են բարձր արդիւնաւէտութիւն ունեցող ծրագրերի շարքին<br />


Հայաստանում իրականացyող ՀԲ-ի ծրագրերը դասւում են բարձր արդիւնաւէտութիւն ունեցող ծրագրերի շարքին

  • 09-09-2010 17:18:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԱՐՄԱՒԻՐ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով Հայաստանում իրականացուած ծրագրերի ընթացքին ծանօթանալու նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը եւ ՀԲ-ի Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լը Ուերուն սեպտեմբերի 9-ին այցելել են Արմաւիրի մարզ: Արմաւիրի մարզում էին նաեւ ՀՀ առողջապահութեան նախարար Յարութիւն Քուշկյանը եւ ՏԿՆ ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը: Արմաւիր քաղաքի հիւանդանոցում նրանք ծանօթացել են բուժծառայութիւնների մատուցման, բուժօգնութեան կազմակերպման գործընթացին: Հիւանդանոցը վերջերս է վերակառուցուել ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային երկրորդ ծրագրով, վերազինուել անհրաժեշտ բուժսարքաւորումներով: ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային երկրորդ ծրագրով արդէն շահագործման են յանձնուել Հրազդանի, Իջեւանի, Արմաւիրի հիւանդանոցները, ընթացքի մէջ են Գորիսի, Ապարանի, Արարատի եւ Գաւառի հիւանդանոցների վերանորոգման եւ վերազինման աշխատանքները, մեկնարկել է Գիւմրիի հիւանդանոցի շինարարութիւնը: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած մամլոյ հաղորդագրութեան, պատուիրակութիւնն այցելել է նաեւ Արմաւիրի մայր ջրանցքի Շենավանի հատուած: Ջրանցքը վերանորոգուել է ՀԲ-ի «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» շրջանակում եւ շահագործման է յանձնուել այս տարուայ գարնանը: «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» ընդհանուր արժէքը 36,3 մլն դոլար է: Այն ՀԲ-ի ղեկավարների կողմից Վաշինգտոնում ճանաչուել էր լաւագոյնը եւ որոշուել էր, որ Հայաստան կայցելեն տարբեր երկրների ներկայացուցիչներ` դրական փորձն իրենց երկրներում կիրառելու նպատակով: Ա.Գեւորգեանը բարձր է գնահատել ՀԲ-ի կողմից իրականացyող որակեալ առողջապահական ծառայութիւնների մատուցման ապահովմանը, գիւղատնտեսութեան զարգացմանը, սոցիալական եւ այլ ենթակառուցուածքների բարելաւմանն ուղղուած ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ կառավարութեան որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականութեան իրականացմանը: Նա կարեւորել է այդ ծրագրերի շարունակականության անհրաժեշտութիւնը: Ֆիլիպ լը Ուերուն նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակելու է աջակցութիւնը Հայաստանի տնտեսական աճի խթանմանն ուղղուած նախագծերին: Ըստ նրա, Հայաստանում իրականացyող ծրագրերը դասւում են բարձր արդիւնաւէտութիւն ունեցող ծրագրերի շարքին, եւ դրանց իրականացման գործում բարձր է գնահատել ՀՀ կառավարութեան եւ ՀԲ-ի տեղական թիմի ջանքերը:
  -   Տնտեսութիւն