Հոկտեմբերի 1-ից Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերում նախատեսւում է իրականացնել «Դպրոցական սնունդ» ծրագիրը<br />


Հոկտեմբերի 1-ից Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերում նախատեսւում է իրականացնել «Դպրոցական սնունդ» ծրագիրը

  • 08-09-2010 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեյանի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եւրոպայի տարածաշրջանային տնօրէն Դալի Բելգասմիի սեպտեմբերի 8-ի հանդիպմանը քննարկուել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Դ.Բելգասմին ՊՀԾ-ի յանձնառութիւնը Հայաստանում տարրական դասարանների աշակերտների համար «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հարցում եւ ներկայացրել ծրագրի աշխատանքների ընթացքը: Հոկտեմբերի 1-ին մեկնարկելիք ծրագիրը նախատեսւում է իրականացնել Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերում: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը անդրադարձ է արուել նաեւ ծրագրի ինքնահարատ շարունակականության ապահովման խնդիրներին: Տեղեկանք. «Դպրոցական սնունդ ծրագիրը» ՊՀԾ-ն Հայաստանում սկսել է 2002թ.-ին Շիրակի, Լոռու, Տաւուշի եւ Գեղարքունիքի կարիքաւոր համայնքներում երեխաների սնուցման կարիքները հոգալու համար: Այն շարունակուել է մինչեւ 2008թ.-ը, երբ ՊՀԾ-ն պատրաստւում էր աւարտել իր գործունէութիւնը երկրում: Այժմ ՊՀԾ-ն մտադիր է Ռուսաստանի նուիրատւութեամբ այդ ծրագիրը նոր` զարգացման, բովանդակութեամբ վերսկսել Շիրակի, Լոռու, Տաւուշի, Գեղարքունիքի մարզերում, ինչպէս նաեւ «Դպրոցական սնունդ» ծրագիր սկսել Արագածոտնում եւ Արմաւիրում` ընդհանուր հաշւով շուրջ 700 դպրոցների տարրական դասարաններում սովորող 50 000 երեխաների համար: ՊՀԾ-ի նպատակն է ծրագիրը դարձնել մշտապէս գործող ազգային ծրագիր եւ 3 տարուց յետոյ յանձնել ՀՀ կառավարութեանը: Այս ծրագրում ՊՀԾ-ի անմիջական գործընկերը ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնն է, որի ղեկավարութեամբ ստեղծուել է ծրագրի ազգային ռազմավարութեան եւ քաղաքականութեան մշակման հարցերով զբաղուող միջգերատեսչական խորհուրդ: Ծրագիրը նախատեսուած էր սկսել այս տարուայ սեպտեմբերի 1-ից, սակայն Ռուսաստանում տեղի ունեցած խիստ երաշտի եւ այդ առնչութեամբ ՌԴ-ից հացահատկի ներկրումների նկատմամբ դրուած արգելանքի առնչութեամբ 50 000 դպրոցականի համար դպրոցական սնունդ կազմակերպելու ՊՀԾ-ի հայաստանեան ծրագրի նախնական ժամանակացոյցը փոխվեց: Ներկայիս դրութեամբ ծրագիրը հնարաւոր է սկսել միայն 12 000 երեխայի համար` օգտագործելով ՊՀԾ-ի Հայաստանում եղած սննդի պաշարները: Իսկ մնչեւ տարեվերջ երեխաների թիւը կհասցուի պլանաւորուած 50 000-ին: Այս ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարութիւնն առաջին տարում ֆինանսական որեւէ պարտաւորութիւն չի կրում, սակայն ակնկալւում է, որ երկրորդ եւ երրորդ տարիներին կառավարութիւնը կստանձնի ծրագրի որոշ ծախսերը` կապուած հիմնականում սննդի պահեստաւորման եւ փոխադրումների հետ: Կառավարութեան այսպիսի աստիճանական ներգրաւումը նախադրեալներ կստեղծի 2013թ.-ին ՊՀԾ-ի կողմից ծրագիրը կառավարութեանը հաջողութեամբ յանձնելու համար: ՊՀԾ-ի ծրագիրը Հայաստանում կշարունակուի աւելի մեծ ուշադրութիւն դարձնելով ծախսարդյունավետությանը եւ տեղական գնումներ կատարելու հնարաւորութիւնների օգտագործմանը:
  -   Տնտեսութիւն