Արթիկում խոչընդոտել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան նկարահանող խմբի աշխատանքը<br />


Արթիկում խոչընդոտել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան նկարահանող խմբի աշխատանքը

  • 07-09-2010 18:06:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԱՐԹԻԿ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 7-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր մշակոյթի տան բացման արարողութեան ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանին ուղեկցող խմբի անդամներն խոչընդոտել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան նկարահանող խմբի աշխատանքը` կոտրելով խօսափողը եւ տեսախցիկի հենակալը: Հեռուստաընկերութեան աշխատակիցների նկատմամբ ցուցաբերվել է ուղղորդված բացասական վերաբերմունք, սահմանափակուել է ընկերութեան լրագրողի եւ օպերատորի տեղաշարժը: Բացի այդ, ինչպէս նշուած է «ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան հաղորդագրութիւնում, վարչապետն իր հերթին հրաժարուել է պատասխանել ընկերութեան լրագրողի Գիւմրիում ընթացող բնակարանաշինությանը վերաբերող հարցին, որի պատասխանին սպասում են հազարաւոր գիւմրեցի անօթեւաններ: Թէեւ տեղի ունեցած միջադէպից յետոյ հեռուստաընկերութեան լրագրողից բանաւոր ներողութիւն է խնդրել վարչապետի մամլոյ պատասխանատուն` ասելով, որ տեղի ունեցածը պատահականութիւն է, «ԳԱԼԱ»-ն յայտարարում է, որ տեղի ունեցածը ուղղակի դիտաւորութիւն է եւ դատապարտում է լրագրողի աշխատանքի նկատմամբ անյարգալից վերաբերմունքի ցանկացած փորձ:
  -   Մարդու իրաւունքներ