Հայ միասեռականները բախւում են անհանդուրժողականութեան եւ խտրականութեան հետ


Հայ միասեռականները բախւում են անհանդուրժողականութեան եւ խտրականութեան հետ

  • 07-09-2010 14:29:28   | Հայաստան  |  Յօդուածներ
Սառա Խոջոյեան - Կովկաս Կովկասեան լրատու # 556 1-ը սեպտեմբերի, 2010թ. LGBT համայնքի ներկայացուցիչների աշխատանքային խնդիրներին վերաբերող յօդուածը պատրաստելիս, անգամ չէի էլ պատկերացնում, թէ որքան բարդ կը լինէր այդ նպատակով համապատասխան կապեր հաստատելը: Նիւթը պատրաստելու ընթացքում միայն հանդիպումների մասին պայմանաւորուելն ու վերջապէս հանդիպելը գրեթէ 1 ամիս տեւեց, եւ յաջողութեան հասնելու համար`պէտք էր դիմել Հայաստանում բաւական տարածուած` ծանօթի մեթոդին: Նախ ես զանգեցի Արգամին` նիւթի գլխաւոր հերոսին, ու առաջին նախադասութիւնս այն էր, որ իր հեռախօսահամարն ինձ տուել է մեր ընդհանուր ծանօթը: Հեռախօսահամարը տալու մասին այս նախադասութիւնը ես այնուհետեւ կրկնում էի անընդհատ` նիւթի բոլոր հերոսներին զանգելիս: Հայաստանում LGBT համայնքի ներկայացուցիչները հիմնականում թաքուն կեանքով են ապրում: Նրանց զգալի մասը երբեւէ չի բացայայտւում, իսկ նրանք, ովքեր չեն թաքցնում իրենց սեռական կողմնորոշումը, հիմնականում անհասանելի են լրագրողների համար: Արգամի հետ հանդիպեցի իրենց տանը: Սկզբում վախենում էի, քանի որ հանդիպում էինք նրա տարածքում: Վախս կրկնապատկուեց, երբ չէի կարողանում գտնել նրանց բնակարանը, իսկ շէնքի մուտքում ընդհանրապէս լոյս չէր վառւում ու բացարձակ մութ էր: Բայց ամէն ինչ լաւ աւարտուեց, քանի որ Արգամը իրականում բարեհամբոյր ու հաճելի մի երիտասարդ էր, իսկ նրա հետ շփումը օգնեց ինձ ազատուել հայկական հասարակութիւնում տարածուած շատ կարծրատիպերից: Մինչ այդ ես չէի շփուել ոչ մի նոյնասեռականի հետ, մինչ այդ ես երբեւէ ներկած մազերով տղամարդու հետ հարցազրոյց չէի արել, այդ պատճառով ինձ համար էլ դժուար էր այս նիւթը պատրաստելը առանց կարծրատիպային մտածելակերպի: Բայց երբ Արգամը ինձ պատմեց մէկ օր առաջ իր հետ տեղի ունեցածը, ես հասկացայ, որ իրենք վախենալու աւելի շատ պատճառներ ունեն. ,երեկ խայտառակ եղայ, դուրս էի եկել, որ տեղ գնայի, մարշրուտկայ էի սպասում, մէկ էլ մի տղայ մեր հայաթից եկաւ կայնեց դէմս, սկսեց հայհոյել, մեր քրֆել, ու վերջում էլ մի հատ ապտակեցէ: ,ուզում էի գետինը մտնէի, էդ պահին չգիտէի`ինչ անէի, հետ եկայ տուն: Իսկ հայաթում լիքը տղէք էին կանգնած ու ոչ մի բան չարեցին, թէկուզ ինձ ճանաչում են ու գիտեն, որ ես իրանց շէնքից են: Հիմա վախենում եմ, որովհետեւ հէնց էսօրուայ նման կարող ա օրը ցերեկով տան սպանեն, ու ոչ մէկ ոչ մի բան չանիէ,- անհանգստացած էր Արգամը: Քանի որ միասեռականների իրաւունքները յաճախ ոտնահարւում են, իսկ հասարակութեան խտրական վերաբերմունքը յաճախ չի էլ բարձրաձայնւում իրաւապաշտպան համարուող կառոյցների կողմից, նրանք շատ զգոյշ են, յաճախ անծանօթների զանգերին չեն պատասխանում, անծանօթ լրագրողների հարցազրոյցնէր չեն տալիս: Այս դէպքում օգնութեան է գալիս ծանօթի մեթոդը: Նախ այն մարդուն, ում հետ դու ուզում ես խօսել, զանգում է նրա ծանօթը, պատմում է քո մասին, որ քեզ կարելի է վստահել, որ դու իսկապէս ուզում ես նրանց խնդիրները լուսաբանել, այլ ոչ թէ ցածրարժէք սենսացիոն նիւթ ես պատրաստում: Եթէ հերոսը համաձայնւում է հարցազրոյց տալ, ծանօթը քեզ տալիս է նրա հեռախօսահամարն ու արդէն հերթը քո զանգելունն է: Զգոյշ էր նաեւ երկրորդ հերոսս: Մեր ծանօթը նրա երկու հեռախօսահամարներն էլ տուել էր ինձ, սակայն, դրանցից մէկն աւելի նեղ`ընկերական շրջանակի համար էր: Երբ զանգեցի Վահանի այդ երկրորդ հեռախօսահամարին ու ներկայացայ որպէս նրա ծանօթի ծանօթ լրագրող, նա նախ բաւական չոր հարցրեց, թէ որտեղից է ինձ մօտ նրա երկրորդ հեռախօսահամարը: ,մեր ընդհանուր ծանօթն է տուել, - ասացի ես` մտքում աղօթելով, որ սա հարցազրոյցի մերժման պատճառ չդառնայ: - Նա ձեր երկու հեռախօսահամարն էլ տուել է, ես մտածեցի, որ երկուսով էլ կարող եմ զանգելէ: Բանակցութիւնները բարեյաջող աւարտուեցին, եւ Վահանի հետ հանդիպեցինք սրճարանում: Նա բիսեքսուալ է, ապրում է Երեւանի պահպանողական թաղամասերից մէկում, ինչը նշանակում է, որ նա երբեւէ չի բացայայտուելու: ,բայց լաւ է, որ գործատուներս գիտեն իմ սեռական կողմնորոշման մասին ու նորմալ են դրան վերաբերւում: Աշխատավայրում բացայայտուելս երկար տեւեց, - պատմում է Վահանը, - սկզբում սկսում ես պարզապէս խօսել էդ թեմաներով, այնուհետեւ կարծիք ես հարցնում, փորձում ես ճշտել`նրանց վերաբերմունքը կը փոխուի, եթէ իմանան քո մասին…է Վահանն էլ իր հերթին ծանօթ-միջնորդ դարձաւ նիւթիս համար օգտակար ինֆորմացիայ տրամադրած երրորդ հերոսի հետ հանդիպելու համար: Աշոտը ,մենք յանուն սոցիալական հաւասարութեանէ Հկ-ից է, որի անդամներից որեւէ մէկի հետ կապուելու փորձերս 1 ամիս շարունակ ապարդիւն էին անցնում: Վերջապէս ես ունէի նիւթի համար անհրաժեշտ բաւական ինֆորմացիայ: Բայց աւելի ուրախ էի նրա համար, որ կարողացայ յաղթահարել սեփական կանխակալ կարծիքս միասեռականների վերաբերեալ. այժմ ծանօթ եմ LGBT համայնքի շատ ներկայացուցիչների եւ այլեւս ծանօթի մեթոդի կարիք չեմ ունենայ նրանց մասին գրելիս: Յօդուածն արտատպւում է Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի «Կովկասեան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
  -   Յօդուածներ