Կ'ԻԲԵՐԶՕՐՔԷՐ. ԺԱՄԱՆԱԿՈՎ ԹԵԼԱԴՐՈՒԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆ


Կ'ԻԲԵՐԶՕՐՔԷՐ. ԺԱՄԱՆԱԿՈՎ ԹԵԼԱԴՐՈՒԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆ

  • 02-09-2010 14:25:29   | Հայաստան  |  Յօդուածներ
Կիբերահաբեկչութիւնը եւ այլ կիբերսպառնալիքներն արդի պետութեան համար, որտեղ տեղեկատուական համակարգերը եւ հաղորդակցութիւններն աւելի ու աւելի են գերակշիռ ենթակառուցուածքային դեր խաղում, լուրջ փորձութիւն են հանդիսանում: Առանցքային հանգոյցների աւելացումը, որոնք կարող են շարքից դուրս բերել պետութիւնների ենթակառուցուածքները, շատ երկրների ստիպում են մտածել կիբերզօրքերի ստեղծման ուղղութեամբ, որոնք կը կարողանան պաշտպանել երկրի վիրտուալ տարածքը: Այսօր կիբերահաբեկիչների սակաւաթիւ խմբաւորումն ի վիճակի է էական վնաս հասցնել հասարակական կարեւոր նշանակութիւն ունեցող կառոյցներին: Ելնելով այն բանից, որ տեխնոլոգիաներն էլ աւելի են ներգրաւուում ռազմավարապէս կարեւոր կառոյցների կառավարման գործում, խոցելիութիւնն աւելի արագ է աճում, քան հնարաւոր սպառնալիքներին պետութեան հակահարուած տալու հնարաւորութիւնները: Այսպէս, այս տարուայ փետրուարին ամերիկեան ոչ առեւտրային Bipartisan Policy Center1 կազմակերպութիւնը փորձ կատարեց, որի ընթացքում փորձեց պարզել, թէ որքանով է խոցելի ԱՄՆ տնտեսութիւնը հաքերների գրոհների պարագայում: Արդիւնքներն անսպասելիօրէն բացասական էին: Պետական հաստատութիւնների վրայ ,գրոհիէ համար օգտագործուեց փորձի մասնակիցների ընդամէնը 230 անհատական համակարգիչ: Դա բաւական էր, որպէսզի հաշուած րոպէների ընթացքում կաթուածահար արուէին այն համակարգիչները, որոնք պատասխանատու էին երկրի էլեկտրամատակարարման համար: Այնուհետեւ գիտնականները նման գրոհ կազմակերպեցին բջջային ցանցերի վրայ. բաժանորդների բջջային սարքերը վարակւում էին վիրուսով, ինչից յետոյ սմարթֆոնները սկսում էին ինտենսիւօրէն սպառել տուեալների թրաֆիկը: Արդիւնքում` բազային կայանները եւ բջջային ցանցերը զանգուածաբար դուրս էին գալիս շարքից: Bipartisan Policy Center-ի փորձագէտները հաստատում են. եթէ հաքերները նպատակադրուեն խոցել Ամն-ը եւ դա անեն առաւելագոյն արդիւնաւէտութեամբ, 40 մլն ամերիկացիներ երկրի արեւելքում, ,յարձակումնէ սկսելուց արդէն 30 րոպէ յետոյ, կը մնան առանց լոյսի: Կ'անցնի մէկ ժամից մի փոքր աւելի, եւ բջջային կապի 60 մլն բաժանորդներ երկրում կը տեսնեն, որ իրենց հեռախօսները վերածուել են չաշխատող «կախազարդերի»: Wall Street-ի աշխատանքը կաթուածահար անելու համար տառացիօրէն մի քանի ժամ կպահանջուի: Առեւտրային եւ պետական կառոյցների վրայ գրոհների թիւը տարէցտարի աւելանում է: 2009թ. ընկերութիւնների 75%-ը ենթարկուել է կիբերգրոհների` կորցնելով միջինը $2 մլն: Այսպիսին են Symantec ընկերութեան անցկացրած կորպորատիւ անվտանգութեան գլոբալ հետազօտութիւնների արդիւնքները: 27 երկրների Տտ-տնօրէնների, տեղեկատուական անվտանգութեան կառավարման ղեկավարների եւ Տտ-մենեջերների շրջանում անցկացուած հարցախոյզը վկայում է այն մասին, որ գլոբալ մակարդակով կորպորատիւ հատուածում մեծացել է կիբերհանցագործների ակտիւութիւնը: Անցած տարուայ ընթացքում ընկերութիւնների 75%-ը ենթարկուել է կիբերգրոհների, իսկ 36%-ը գրոհները բնորոշել է բարձրարդիւնաւէտ` չարագործների համար: Աւելին, հարցման ենթարկուածների 29%-ը յայտարարել է, որ անցած տարուայ ընթացքում գրոհները յաճախացել են: Ամն-ի եւ Եւրամիութեան երկրների համար իրենց կ'իբերտարածքի պաշտպանութիւնը գերակայ է դառնում, ինչը պահանջում է կ'առուցուածքային փոփոխութիւններ կատարել ուժային գերատեսչութիւններում: Կիբերպաշտպանութիւնը համակարգային մօտեցում է պահանջում, եւ դրա համար ազդանշան ծառայեցին 2007թ. գարնանը տեղի ունեցած գրոհներն Էստոնիայի վրայ: Էստոնական ցանցերի խափանումից յետոյ (ենթադրւում է, որ գրոհները կազմակերպել էին ռուս հաքերները, որոնք, հաւանաբար, ուղղորդւում էին ուժային կառոյցների կողմից) պաշտօնական Տալլինը ստիպուած եղաւ օգնութեան համար դիմել Նատօ-ին: Գրոհն Էստոնիայի վրայ առիթ հանդիսացաւ, որպէսզի գլոբալ վերանայման ենթարկուի Հիւսիսատլանտեան դաշինքի կողմից իրականացուող կիբերպաշտպանութեան ընդհանուր ռազմավարութիւնը: Փորձագիտական հետազօտութիւնները յանգեցրին ՆԱՏՕ մօտեցումների որակական փոփոխութիւնների: Ս.թ. յունիսի սկզբին տարածուեց փորձագիտական եզրակացութիւնը: Հիւսիսատլանտեան պայմանագրի կազմակերպութիւնը դիտարկում է ռազմական ուժի կիրառման հնարաւորութիւնը թշնամիների նկատմամբ, որոնք կիբերգրոհներ են կազմակերպում դաշինքի անդամ պետութիւնների դէմ: Ընդ որում, այս տեսակէտից ամենավտանգաւոր երկրներն են համարւում Ռուսաստանը եւ Չինաստանը: Կիբերգրոհների կազմակերպիչների դէմ զինուած ուժեր կիրառելու առաջարկութիւնն արել է դաշինքի փորձագէտների` ԱՄՆ նախկին պէտքարտուղար Մադլեն Օլբրայթի գլխաւորած խումբը: «ՆԱՏՕ երկրների դէմ յաջորդ գրոհը կը լինի օպտիկամանրաթելային մալուխի գծով»,- ասւում է մասնագէտների կազմած զեկոյցում: Փաստաթղթում նշւում է, որ կիբերահաբեկչութիւնը, որը վտանգ է ներկայացնում ենթակառուցուածքի համար, համեմատելի է զինուած յարձակման հետ, ուստի պահանջում է համապատասխան հակահարուած: «Լայնածաւալ կիբերգրոհը կառավարման համակարգերի կամ ՆԱՏՕ էներգետիկ սերուերների վրայ միանգամայն թոյլատրելի է դարձնում պատասխան միջոցների կիրառումը` համաձայն Հիւսիսատլանտեան դաշինքի կանոնադրութեան 5-րդ կ'էտիէ,- կարծում են փորձագէտներ»: ՆԱՏՕ այս մօտեցումը կիբերպատերազմը դնում է աւանդական ռազմական բախումների հետ նոյն մակարդակում: Յետագայում այն հիմք կը դառնայ ինչպէս ռազմական ստրատեգիայի վերանայման, այնպէս էլ պաշտպանական համակարգերում կ'առուցուածքային փոփոխութիւնների համար: Նման փոփոխութիւններ այժմ արդէն կատարւում են: Այսպէս, Ամն-ը իր վիրտուալ տարածքների պաշտպանութեան տնօրինումը յանձնում է առանձին կառուցուածքի: Բացի այն, որ ԱՄՆ ուժային կառոյցներում գոյութիւն ունեն առանձին վարչութիւններ, որոնք պատասխանատու են կիբերանվտանգութեան համար, ԱՄՆ Ռազմածովային ուժերը 2010թ. յունուարի 26-ին կ'իբերզօրքէր ստեղծեցին: Այդ CYBERFOR-ը (մօտ 14 հազար զինուորական եւ քաղաքացիական անձինք` հաստիքով5) անմիջականօրէն գտնւում է ԱՄՆ Ռծու հրամանատարութեան ներքոյ եւ աշխատելու է Ռծու տեղեկատուական անվտանգութեան NETWARCOM ծառայութեան հետ համատեղ: CYBERFOR-ի պարտականութիւնների մէջ են մտնում ծածկագրական աշխատանքը, տեղեկատուական աջակցութեան ապահովումը, համակարգչային ցանցերից եւ հակառակորդի կողմից բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարուած յարձակումներից պաշտպանութիւնը: Բացի այդ, նոր զօրքերը նաեւ տիեզերական գործողութիւններ կատարելու իրաւունք կը ստանան, որոնք կ'իրականացուեն ցամաքում եւ ջրում ԱՄՆ Ռծու-ին օժանդակելու համար: Այսօր տեխնոլոգիապէս զարգացած երկրները յանգում են իրենց ուժային կառոյցների տրամաբանական զարգացմանը` ստեղծում են մասնագիտացուած ուժեր, որոնք ի վիճակի են ինչպէս դիմակայել երկրի կ'իբերտարածքի դէմ իրականացուած համակարգուած գրոհներին, այնպէս էլ պատասխան հարուածներ հասցնել պոտենցիալ հակառակորդի ենթակառուցուածքին: Եզրակացութիւններ Հայաստանի համար Հայաստանի համար ենթակառուցուածքային խոցելիութիւնը հեռաւոր կիբերգրոհների համար այնքան էլ բարձր չէ, ինչպէս Ամն-ում կամ Եւրամիութեան երկրներում: Միեւնոյն ժամանակ, արդէն ակնյայտ է, որ Հայաստանի տարբեր ենթակառուցուածքներում ներդրւում են տեղեկատուական տեխնոլոգիաներ, եւ առաջիկայ տարիներին կարելի է կանխատեսել լայնածաւալ կ'առուցուածքային փոփոխութիւններ, որոնք, իրենց հերթին, կը մեծացնեն խոցելի հանգոյցների թիւը: Հայաստանն արդէն պարբերաբար ենթարկւում է ադրբեջանական եւ թուրքական հաքերային խմբերի յարձակումներին: Այսօր նրանց ակտիւութիւնը լուրջ վնաս չի հասցնում երկրին: Յատկապէս նկատի ունենալով այն, որ պետական սերուերներն այժմ գտնւում են Ազգային անվտանգութեան ծառայութեան պաշտպանութեան ներքոյ: Միեւնոյն ժամանակ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ լարուածութեան թէժացումը կարող է յանգեցնել այն բանին, որ աւելի յաճախակիանան գրոհները ինտերնետի հայկական հատուածի վրայ, ինչը լուրջ ձեւափոխութիւններ կ'առաջացնի տեղեկատուական դաշտում: Ընդ որում, յարկ է հաշուի առնել, որ Հայաստանը պոտենցիալ թիրախ է ոչ միայն թշնամական երկրների կամ ահաբեկչական խմբաւորումների, այլ նաեւ քրէական խմբերի համար, որոնք կարող են հետեւել զուտ մերկանտիլ նպատակներ, օրինակ` գրոհներ երկրի ֆինանսական ցանցերի վրայ: Կիբերզօրքերի ստեղծումն այսօր Հայաստանի համար անհրաժեշտութիւն է, քանի որ, փաստօրէն, երկրի կիբերտարածքը գործնականում պաշտպանուած չէ ենթադրեալ թշնամու լայնածաւալ գրոհներից: Փաստացի ոչ մի կառոյց չկայ, որը պարտաւոր է եւ հնարաւորութիւն ունի պաշտպանել երկրի կիբերտարածքը լուրջ սպառնալիքներից: Կիբերզօրքերը կոչուած են լուծելու հէնց նման խնդիրներ, որոնց անհրաժեշտութիւնն այսօր արդէն ակնյայտ է: Կիբերզօրքերը պէտք է փոխգործակցեն հետախուզական կառոյցների եւ ռադիօէլեկտրօնային պայքարի ուժերի հետ: Հակամարտութեան հնարաւոր սրման շրջանում կիբերզօրքերը պէտք է ապահովեն հայկական տեղեկատուական դաշտի պաշտպանութիւնը: Նրանց խնդիրներից պէտք է լինի նաեւ հակառակորդի ինտերնետ-ակտիւութեան ճնշումը զինուած հակամարտութեան ժամանակ` երկրի քարոզչական կառոյցների հետ փոխգործակցելով: Այսօրինակ համակարգուած կառոյցների բացակայութեան բացասական կողմը պարզ երեւաց 2008թ. օգոստոսին վրաց-ռուսական պատերազմի շրջանում: Այդ ժամանակ ինտերնետի վրացական հատուածի վրայ իրականացուած կենտրոնացուած կիբերգրոհը յանգեցրեց Վրաստանի տեղեկատուական ակտիւութեան կտրուկ անկման, եւ Ռուսաստանը լուրջ գերազանցութիւն ստացաւ քարոզչական պատերազմում, ինչն էլ վճռական ազդեցութիւն ունեցաւ առհասարակ պատերազմի ելքի վրայ: Միեւնոյն ժամանակ, երկրի կ'իբերտարածքի պաշտպանութեան խնդիրները լուծելուն կոչուած կառոյց ստեղծելու հարցում յապաղելը կը դժուարացնի դրա կազմաւորումը` տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացման բարձր տեմպերի եւ դրանց հետ կապուած սպառնալիքների փոփոխութեան դինամիկութեան առումով: «Նորավանք» Սամուէլ Մարտիրոսեան Ս.Մարտիրոսեան` «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատուական հետազօտութիւնների կենտրոնի փորձագէտ:
  -   Յօդուածներ