Սերժ Սարգսեանը ներկայ է գտնուել «Բազէ-2010» համահայկական երիտասարդական հաւաքի եզրափակիչ միջոցառումներին<br />


Սերժ Սարգսեանը ներկայ է գտնուել «Բազէ-2010» համահայկական երիտասարդական հաւաքի եզրափակիչ միջոցառումներին

  • 27-08-2010 21:06:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԾԱՂԿԱՁՈՐ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Ծաղկաձորում ներկայ է գտնուել «Բազէ-2010» համահայկական երիտասարդական հաւաքի եզրափակիչ միջոցառումներին եւ փակման արարողութեանը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Ս.Սարգսեանը զրուցել է հաւաքի մասնակից երիտասարդների հետ, ովքեր ներկայացրել են «Բազէ-2010»-ից ստացած իրենց տպավորությունները, պատմել` հասարակական, քաղաքական, հոգեւոր, մշակոյթային եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ աւանդական դարձած հանդիպումների ու ծաղկաձորեան հագեցած առօրեայի մասին: Նրանք նշել են, որ հաւաքի օրերին հնարաւորութիւն են ունեցել դրսեւորել իրենց ունակութիւններն ու գիտելիքները, շփւել միմեանց հետ եւ բազում ընկերներ ու նոր գիտելիքներ ձեռք բերել: «Համախմբուած երիտասարդություն` կայուն զարգացող ապագայ» կարգախոսի ներքոյ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից անցկացուող «Բազէ-2010»-ին մասնակցել է Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից 18-ից 30 տարեկան շուրջ 300 երիտասարդ: 2002թ.-ից անցկացուող «Բազէ» հաւաքներին մինչ օրս ընդհանուր առմամբ մասնակցել է աւելի քան 6000 երիտասարդ:
  -   Քաղաքական