ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում քննարկուել են «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի իրականացմանն առնչուող հարցեր<br />


ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում քննարկուել են «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի իրականացմանն առնչուող հարցեր

  • 26-08-2010 20:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 26-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունել է Հայաստանի ճարտարապետների միութեան նախագահ Մկրտիչ Մինասեանին, ճարտարապետների միութեան վարչութեան անդամներ Հրաչ Պողոսյանին եւ Սաշուր Քալաշյանին: Հանդիպմանը քննարկուել են ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի իրականացմանն առնչուող հարցեր: Ծրագրով նախատեսւում է մինչեւ ընթացիկ տարուայ վերջը տեղադրել հայ բարերարի հաւաքական կերպարը խորհրդանշող մէկ հուշակոթող եւ վեց բարերարներին նուիրուած նմանատիպ, բայց չափերով համեմատաբար աւելի փոքր հուշակոթողներ: Նախնական փուլում նախատեսւում է Յովհաննէս եւ Հովակիմ Լազարյանների, Միքայէլ Արամյանցի, Ալեքսանդր Մանթաշեանի, Պողոս Նուբարի, Գալուստ Կիւլպենկեանի եւ Ալեք Մանուկեանի հուշակոթողների կառուցումը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպման ընթացքում քննարկուել է նաեւ 2015թ.-ին` Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի կապակցութեամբ, Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշահամալիրի տարածքում Սփիւռքում գտնուող Ցեղասպանությանը նուիրուած խաչքարերի մանրակերտերը, որպէս թանգարանային նմուշներ, տեղադրելու ծրագիրը:
  -   Հասարակութիւն