IFC-ն համագործակցում է «Ինեկոբանկի» հետ Հայաստանում առեւտրի ֆինանսավորումն ընդլայնելու նպատակով<br />


IFC-ն համագործակցում է «Ինեկոբանկի» հետ Հայաստանում առեւտրի ֆինանսավորումն ընդլայնելու նպատակով

  • 26-08-2010 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) գործադիր փոխնախագահ ու գլխաւոր տնօրէն Լարս Թանելը եւ «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրէն Աւետիս Բալոյեանը օգոստոսի 26-ին ստորագրել են պայմանագիր, որը բանկին հնարաւորութիւն կտայ իր ներկրող եւ արտահանող յաճախորդներին տրամադրել առեւտրի ֆինանսաւորման աւելի լաւ լուծումներ եւ ընդլայնել առեւտրի ֆինանսաւորման գործառնութիւնները: Համաձայն պայմանագրի, IFC-ն իր «Առեւտրի համաշխարհային ֆինանսաւորման ծրագրի» միջոցով երաշխավորելու է առեւտրի` «Ինեկոբանկի» կողմից ֆինանսաւորուած առանձին գործարքները: Նշելով, որ առեւտուրը տնտեսական զարգացման անկիւնաքարն է, Լ.Թանելն ասել է. «Որպէս երկարաժամկէտ գործընկերներ եւ բաժնետէրեր, մեզ ուրախացնում է այն, որ առեւտրի ֆինանսաւորման աջակցութեամբ մտնում ենք «Ինեկոբանկի» հետ համագործակցութեան մէկ այլ փուլ: Դա շահաւետ կլինի եւ' բանկի, եւ' նրա յաճախորդների համար, ներառեալ` փոքր եւ միջին ձեռնարկութիւնները»: Ա.Բալոյեանի խօսքերով, IFC-ի «Առեւտրի համաշխարհային ֆինանսաւորման ծրագիրը» «Ինեկոբանկ»-ին կօգնի է'լ աւելի զարգացնելու առեւտրի ֆինանսաւորմանն ուղղուած աշխատանքները` առաջարկելով առաւել մրցակցային պայմաններ յաճախորդներին եւ ընդլայնելով միջազգային կապերը ծրագրին մասնակցող գործընկեր բանկերի համաշխարհային ցանցի միջոցով:
  -   Տնտեսութիւն