Դատի է տուել Հայ ազգային կոնգրէսին


Դատի է տուել Հայ ազգային կոնգրէսին

  • 25-08-2010 16:40:58   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Նոյեմբերեան քաղաքում, Տաւուշի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանում օգոստոսի 23-ին կայացաւ Հայ ազգային կոնգրէսի Իջեւանի տարածքային կազմակերպութեան ղեկավար Արթուր Աթաբէկեանի եւ Կոնգրէսի դէմ հայցով դատը: Հայցուորը Իջեւան քաղաքի բնակիչ, 1963թ. ծնուած Արծրունի Խաչատրեանն է: Վերջինս զինուորական է, մայոր, Բերդի զինկոմիսարիատի տեխնիկայի հաշուառման եւ նախորոշման բաժնի պետը: Արծրունի Խաչատրեանը դատական հայցով պահանջում է 650 հազար դրամ բռնագանձել յօգուտ իրեն: Անցեալ տարուայ մարտից Խաչատրեանն իր սեփականութիւնը հանդիսացող, Իջեւանի գետափնեայ փողոցում` Աբովեան 17 հասցէում գտնուող 40 քառակուսի մետր մակերեսով տարածքը վարձակալութեամբ յանձնել է Արթուր Աթաբէկեանին: Վարձակալութեան ամսավճարը 80 հազար դրամ են որոշել, վարձի մուծման հաշուարկը սկսուել է ապրիլ ամսից: ,սկզբից չեմ իմացել, որ այդտեղ Հայ ազգային կոնգրէսի գրասենեակ է լինելու, Արթուրն ասում էր` կարող ա շորի խանութ լինի: Մի շաբաթ յետոյ իմացայ, որ Հակ-ի գրասենեակ է գործելուէ,-ասաց Արծրունի Խաչա%E
  -   Մարդու իրաւունքներ