Սահմանադրական դատարանում նշուեց Հայաստանի անկախութեան հռչակագրի յոբելեանը<br />


Սահմանադրական դատարանում նշուեց Հայաստանի անկախութեան հռչակագրի յոբելեանը

  • 23-08-2010 21:38:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօրուայ իրավաքաղաքական զարգացումների գերագոյն խնդիրը Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ վերաարժեւորված հռչակագրային հիմնարար սկզբունքները կեանքի կոչելն է: Հայաստանի Անկախութեան հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի օրը` օգոստոսի 23-ին, այս մասին յայտարարել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեյանը: Ըստ նրա, դրանից ամէն մի շեղում վտանգում է անկախ պետականութեան հաստատման գործընթացը, որի սկիզբը դրուեց Հայաստանի անկախութեան մասին 1990թ.-ի օգոստոսի 23-ի Հայաստանի Գերագոյն խորհրդի կողմից ընդունուած հռչակագրով: «Ինձ համար` որպէս հռչակագրի տեքստը կազմող համահեղինակներից մէկի, հպարտութիւն է առաջացնում այն մտքի գիտակցումը, որ այդ հռչակագիրը անանց արժէք է թէ' իր պատմաքաղաքական նշանակութեամբ, թէ' պետականագիտական մնայուն դերով եւ դերակատարութեամբ»,- ասել է ՍԴ նախագահը: Նրա խօսքերով, նորանկախ Հայաստանի պատմութիւնը վկայում է, որ հայ ժողովուրդը, նրա քաղաքական ղեկավարութիւնը անսխալական գտնուեցին Հայաստանի Անկախութեան հռչակագրի ընդունման թէ' ժամանակի ընտրութեան, եւ թէ' ձեւի ու բովանդակութեան առումով: ՍԴ նախագահի գնահատմամբ, փաստաթուղթը համակարգուած, պատմատրամաբական խոր ընդհանրացումներ բովանդակող, ազգային ինքնութեան առաջնահերթությունները հաշուի առնող, միջազգային սահմանդրաիրավական զարգացումների ընդհանուր տրամաբանություններից ելնող նորմերի ու սկզբունքների համակարգային ամբողջականութիւն է, որը երբեք չի կորցնի իր պատմական եւ իրաւական արժէքը:
  -   Քաղաքական