Տասներորդ ունիվերսալ տարածաշրջանային<br /> Առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում<br />


Տասներորդ ունիվերսալ տարածաշրջանային
Առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում

  • 20-08-2010 19:34:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
3-5 Սեպտեմբերի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը եւ ՀԱԳՄ ( Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միությունը) հրավիրում են Ձեզ այցելել 2010թ. սեպտեմբերի 3-ից 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ,ARMENIA EXPO 2010ե տասներորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: ,ARMENIA EXPO 2010ե ` իրավամբ համարվում է ամենախոշորը տարածաշրջանում, որի անցկացման ծավալները եւ իրական նշանակությունը դժվար է չգնահատել: Ի տարբերություն այլ նմանատիպ միջոցառումների, որոնք նեղ մասնագիտացված են եւ լիովին պատկերացում չեն տալիս Հայաստանի ողջ արդյունաբերական ներուժի մասին, ,ARMENIA EXPOե-ն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները: Առանձին էքսպոզիցիաները խոշորագույն ցուցահանդեսում միավորելու այս գաղափարը հնարավորություն է տալիս մասնակիցներին էապես կրճատել մարքեթինգային ծախսերը` սեփական կազմակերպության ապրանքը կամ ծառայությունը ներկայացնելիս: Այս ցուցահանդեսը ամեն տարի լայն հնարավորություն է տալիս մասնակից ձեռնարկություններին ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ, համակարգեր եւ կոմպոնենտներ, ինչպես նաեւ նորագույն լուծումներ արդյունաբերության տարբեր ոլորտներում: Ովքեր գնահատում են ժամանակը, այս ցուցահանդեսը իրական հնարավորություն է ընձեռում առանց երկրից դուրս գալու եւ կարճ ժամանակահատվածում ձեռք բերել գործնական կապեր եւ ներգրավել արտերկրյա խոշոր ներդրումներ սեփական բիզնեսի զարգացման համար: Ցուցահանդեսային ֆորումը կանցնի ՀՀ Կառավարության, աջակցությամբ: ,ARMENIA EXPO 2010ե -ի անցկացման վայրը` – Հայաստան, ք.Երեւան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: ,ARMENIA EXPO 2010ե -ի անցկացման ժամկետը` - 3-5 սեպտեմբերի 2010թ. Մասնակիցների քանակը` ավելի քան 150 տեղական եւ օտարերկրյա կազմակերպություններ, ընկերություններ եւ միություններ: Մասնակից երկրներ` Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, , Բելառուս, Իրան, Արաբական Էմիրություններ, Գերմանիա, Վրաստան, Թուրքիա, Չինաստան, Լեհաստան, Իտալիա: Ցուցադրման տարածք – ավելի քան 1500 մ.ք. ( նետտո) Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2010թ. սեպտեմբերի 3-ին ժամը 12:00-ին ՀՀ Վարչապետի, Կառավարության անդամների, դեսպանների, հյուպատոսների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Փակման պաշտոնական արարողություն 5 սեպտեմբերի 2010թ. ժամը 17:00 Ցուցահանդեսային ֆորումի հիմնական նպատակները եւ խնդիրները` Իրացման նոր շուկաների որոնում Օտարերկրյա ներդրումների ներգրավում Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի տնտեսական ներուժի ներկայացում Նոր գործընկերների որոնում ,ARMENIA EXPO 2010ե ցուցահանդեսի պաշտոնական տեղեկագիրքը կհրատարակվի անգլերեն եւ ռուսերեն լեզուներով եւ կբաշխվի աշխարհի ավելի քան հիսուն երկրներում: Ցուցահանդեսային ֆորումը իր մեջ ներառում է 7 զուգահեռաբար անցնող ցուցահանդեսներ ,Արդյունաբերական Հայաստան EXPO 2010ե Ծանր արդյունաբերություն Թեթեւ արդյունաբերություն Լեռնամետալուրգիական եւ քիմիական արդյունաբերություն Հաստոցաշինություն Քարմշակում Փայտամշակում Ոսկերչական արդյունաբերություն Մեքենաշինություն սարքաշինություն, էլեկտրոնիկա Տարա եւ փաթեթավորում ,Շինարարություն EXPO 2010ե Շինարարություն եւ վերանորոգում, դիզայն Շինանյութերի արտադրություն Լաքեր եւ ներկեր Դռներ եւ պատուհաններ Սանտեխնիկա, լողավազաններ Ջեռուցման համակարգեր ,Սնունդ եւ ըմպելիքներ EXPO 2010ե Մսի եւ թռչնի արտադրություն Կաթնամթերք Ծովամթերք Պահածոներ, հյութեր, հանքային ջրեր Սուրճ, թեյ, բակալեյա Սառեցված կիսաֆաբրիկատներ Կարագի, յուղի եւ ձեթի արտադրություն Ալկոհոլային եւ ոչալկոհոլային խմիչքներ ,Տրանս EXPO 2010ե Տրանսպորտ Բեռնատար եւ մարդատար ուղեւորափոխադրումներ Կապ, էքսպրես-փոստ ,Կոմպ EXPO 2010ե Համակարգիչներ Լոկալ ցանցեր, ծրագրային ապահովում, IT Ինտերնետ-պրովայդրներ. Պոլիգրաֆիա. Հրատարակչություն. Գովազդ EXPO 2010ե Պոլիգրաֆիկ նյութերի արտադրություն Գրքեր, պարբերականներ Գովազդային տեխնոլոգիաներ եւ PR. ,Կահույքի սրահ EXPO 2010ե ,Ֆինանսներ, վարկ, ապահովագրություն եւ աուդիտ EXPO 2010ե ,Հանգիստ եւ ժամանց EXPO 2010ե Կազմակերպչի մասին LOGOS EXPO Center - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից եւ առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական եւ միջազգային ցուցահանդեսների եւ կոնգրեսների կազմակերպման գործում։ Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչեւ 15 մասնագիտացված ցուցահանդեսներ : Այսպիսով 10 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական եւ օտարեկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 100-ը : Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center-ի մամլո ծառայութուն։ Լվագույն Մաղթանքներով` LOGOS EXPO Center Հեռ: (+374 10) 23 5775, 22 9813, 22 9814, 22 9815 բջջ. (+374 91) 42 0982 (+374 99) 23 5775 Ֆաքս: (374 10) 229815 (ներքին 215) E-mail: press@expo.am http:// www.expo.am URL: www.expo.am Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր` ՎիվաՍել-ՄՏՍ
  -   Մամլո հաղորդագրություն