Իրանահայութիւնը նշեց Մարիամ Աստւածածնի վերափոխման տօնը


Իրանահայութիւնը նշեց Մարիամ Աստւածածնի վերափոխման տօնը

  • 17-08-2010 08:30:13   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Ալիք- Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին երէկ տօնեց Մարիամ Աստւածածնի վերափոխման տօնը, որը կոչւում է նաեւ Խաղողօրհնէք: Տօնը նաեւ շուքով նշւեց իրանահայ երեք թեմերի տարբեր եկեղեցիներում: Օրւայ առիթով Թեհրանի հայկական բոլոր եկեղեցիներում մեծ թւով հայրենակիցներ ներկայ գտնւեցին ս. պատարագին, որից յետոյ կատարւեց Խաղողօրհնէքի արարողութիւնը եւ օրհնւած խաղողը բաժանւեց ժողովրդին: Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, ընկալեալ սովորութեան համաձայն, ս. պատարագը պիտի մատուցէր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգեանը, սակայն վատառողջ լինելու պատճառով՝ ս. պատարագը մատուցեց եւ քարոզեց Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանը Նշելի է, որ ըստ աւանդոյթի՝ Խաղողօրհնէքին նախորդող շաբաթ օրը հաւատացեալ հայրենակիցները խաղող են նւիրաբերում եկեղեցիներին, որից յետոյ եկեղեցական խորհուրդները պատշաճ դասաւորում տալով՝ յաջորդ օրը դա բաժանում են հասարակութեանը:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը