Մեկնարկեց ՀՀ սփիւռքի նախարարութեան ,արի տունէ ծրագրի 2010թ. 4-րդ փուլը


Մեկնարկեց ՀՀ սփիւռքի նախարարութեան ,արի տունէ ծրագրի 2010թ. 4-րդ փուլը

  • 13-08-2010 23:06:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 13-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տրուեց ,արի տունէ ծրագրի 2010 թուականի 4-րդ փուլի մեկնարկը: Հանդիասաւոր արարողութեանը ներկայ էին ՀՀ պաշտպանութեան եւ տարածքային կառավարման նախարարութիւնների, ՀՀ ոստիկանութեան, Երեւանի քաղաքապետարանի, Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզպետարանների ներկայացուցիչներ: Ներկայ էր նաեւ WBA, WIBF եւ WBO վարկածներով կին-պրոֆէսիոնալների շարքում գերթեթեւ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սիւզի Կենտիկեանը: ,արի տունէ ծրագրի 4-րդ փուլին մասնակցում է 93 սփիւռքահայ երիտասարդ 13 երկրներից` ԱՄՆ, Ֆրանսիայ, Չեխիայ, Բելգիա, Հոլանդիայ, Իսպանիայ, Ուկրաինայ, Ռուսաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիայ, Իրան եւ Սիրիա: ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը ջերմօրէն ողջունելով ծրագրի մասնակիցներին` շնորհակալութիւն յայտնեց Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարզպետարանների աշխատակիցներին, հիւրընկալ ընտանիքներին, թանգարանների տնօրէններին, դպրոցների տնօրէններին եւ ուսուցիչներին ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Այնուհետեւ իրենց սրտի խօսքն ասացին արիտունցիները եւ հիւրընկալ ընտանիքի անդամները: Ներկաներին ողջունեց նաեւ Ուզբեկստանի Հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Սերգեյ Անդրիասովը, որի գլխաւորութեամբ ,արի տունէ ծրագրի 4-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ոզբեկստանում բնակուող մի խումբ հայ երիտասարդներ: Նախարար Հ.Յակոբեանը Ուզբեկստանի Հանրապետութիւնում հայկական համայնքի կայացման, զարգացման, հայ ազգային ինքնութեան պահպանման գործում նշանակալի աւանդի համար Ուզբեկստանի Հայկական ազգային մշակութային կենտրոնի 20-ամեայ յոբելեանի առթիւ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան պատուոգրով պարգեւատրեց Ուզբեկստանի Հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Սերգեյ Անդրիասովին, նոյն կենտրոնի ,դարէ դրամատիկական ստուդիայի անդամ Նիկոլայ Սարգսեանին, ինչպէս նաեւ ,ուրարտուէ պարային համոյթի ղեկավար Ռոբերտ Գարիբեանին:
  -   Մամլո հաղորդագրություն