Հոկտեմբերի 10-ի երեկոյեան պաշտօնական այցով Երեւան կժամանի Սլովենիայի նախագահը<br />


Հոկտեմբերի 10-ի երեկոյեան պաշտօնական այցով Երեւան կժամանի Սլովենիայի նախագահը

  • 10-08-2010 18:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի հրաւէրով հոկտեմբերի 10-ի երեկոյեան պաշտօնական այցով Երեւան կժամանի Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ: Պաշտօնական այցի շրջանակներում հոկտեմբերի 11-ին Սլովենիայի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանութեան զոհերի յհուշահամալիր: Այնուհետեւ Սլովենիայի նախագահը կհյուրընկալվի ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ նախատեսւում է Հայաստանի եւ Սլովենիայի նախագահների առանձնազրոյցը եւ երկու երկրների պաշտօնական պատուիրակութիւնների մասնակցութեամբ ընդլայնուած կազմով բանակցութիւնները: ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենայ նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողութիւն, որից յետոյ Ս.Սարգսեանը եւ Դ.Թյիրկը հանդէս կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նոյն օրը Սլովենիայի նախագահը կայցելի Մատենադարան եւ Հայաստանի նկարիչների միութիւն: Այնուհետեւ Դ.Թյիրկը եւ Ս.Սարգսեանը կմասնակցեն հայ-սլովենական բիզնես ֆորումին: Հոկտեմբերի 11-ի երեկոյեան Ս.Սարգսեյանի եւ Ռ.Սարգսեյանի անունից ի պատիւ Սլովենիայի նախագահի եւ նրա տիկնոջ կտրուի պաշտօնական ընթրիք: Հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի նստավայրում Դ.Թյիրկն առանձնազրոյց կունենայ Ս.Սարգսեյանի հետ, որին կյաջորդի հրաժեշտի պաշտօնական արարողութիւնը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, Սլովենիայի նախագահի այցը Հայաստանի Հանրապետութիւն կեզրափակուի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմամբ:
  -   Քաղաքական