Հայաստանի դատախազութիւնն ամփոփել է առաջին կիսամեակի աշխատանքները<br />


Հայաստանի դատախազութիւնն ամփոփել է առաջին կիսամեակի աշխատանքները

  • 06-08-2010 17:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի դատախազութեան կոլեգիայի օգոստոսի 6-ի նիստում, որը վարում էր ՀՀ գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանը, քննարկուել են ՀՀ դատախազութեան 2010թ.-ի առաջին կիսամեակի ընթացքում կատարուված աշխատանքները: Քննարկուել են նաեւ դատախազութեան տարածքային եւ կառուցուածքային ստորաբաժանումների կողմից օրինականութեան պահպանման, հանցագործությունների դէմ պայքարի, քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան եւ դատախազութեանը` օրէնքով վերապահուած այլ ոլորտնեում դատախազական գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացման ուղղութեամբ կատարուված աշխատանքները, դրանց ընթացքում ի յայտ եկած խնդիրները: Կոլեգիայի նիստին հրաւիրուել եւ մասնակցում էին ՀՀ Ոստիկանութեան, Ազգային անվտանգութեան ծառայութեան, Պաշտպանութեան նախարարութեան Քննչական, ՀՀ Յատուկ քննչական ծառայութեան, ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի եւ այլ պատկան մարմինների պաշտօնատար անձինք:
  -   Հասարակութիւն