Հայաստանի դեսպան Հրաչ Սիլւանեանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ<br />


Հայաստանի դեսպան Հրաչ Սիլւանեանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ

  • 02-08-2010 18:18:00   |   |  Տնտեսութիւն
ԹԲԻԼԻՍԻ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 2-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլւանեանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, հանդիպման ընթացքում քննարկուել են հայ-վրացական տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի 8-րդ նիստի որոշումների իրագործման հետ կապուած որոշ խնդիրներ, մասնաւորապէս` սահմանի ինտեգրացված կառավարման սկզբունքի ներդրման ուղղութեամբ համապատասխան գերատեսչութիւնների միջեւ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու հարցը:
  -   Տնտեսութիւն