Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիշինն աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը Հայաստանում<br />


Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիշինն աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը Հայաստանում

  • 30-07-2010 18:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 30-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանն ընդունել է Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիշինին` Հայաստանում դիւանագիտական առաքելութեան աւարտի կապակցութեամբ: Փոխնախարարը գոհունակութիւն է յայտնել դեսպանի չորս տարիների ընթացքում երկկողմ յարաբերութիւնների զարգացման գործում ունեցած անձնական աւանդի համար: Արժեւորելով ընդլայնվող երկկողմ յարաբերութիւնները, փոխադարձ այցելութիւնների աճող յաճախականութիւնը, ինչպէս նաեւ համագործակցութիւնը միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում, կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Կանադայի միջեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, դեսպանի խնդրանքով անդրադարձ է կատարուել ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացին, Հայաստանի յարաբերութիւններին իր անմիջական հարեւանների հետ, ինչպէս նաեւ տարածաշրջանային այլ հարցերի: Երկուստեք կարեւորվել է 2010թ.-ի մայիս-յունիսին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդեանի Կանադա կատարած այցը, որը լուրջ խթան հանդիսացաւ առկայ բարեկամական կապերն ամրապնդելու համար:
  -   Քաղաքական