Առաջարկւում է ժառանգատուի երկրորդ հերթի ժառանգներ համարել նաեւ համահայր եւ համամայր եղբայրներին ու քույրերին<br />


Առաջարկւում է ժառանգատուի երկրորդ հերթի ժառանգներ համարել նաեւ համահայր եւ համամայր եղբայրներին ու քույրերին

  • 29-07-2010 18:22:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 29-ի նիստում Հայաստանի կառավարութիւնը քննութեան է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամաւորների` օրենսդրական նախաձեռնութեան կարգով ներկայացուած «ՀՀ քաղաքացիական օրէնսգրքում փոփոխութիւն կատարելու մասին» ՀՀ օրէնքի նախագիծը: Օրինագծով առաջարկւում է ժառանգատուի երկրորդ հերթի ժառանգներ համարել ինչպէս հարազատ, այնպէս էլ համահայր եւ համամայր եղբայրներին ու քույրերին: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, գործադիրն այս նախագծի վերաբերեալ տուել է դրական եզրակացութիւն:
  -   Հասարակութիւն