«Ուխտ Արարատի», Հահգբ-ի (ԱՍԱԼԱՅ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկեալների հասարակական նախաձեռնութիւն


«Ուխտ Արարատի», Հահգբ-ի (ԱՍԱԼԱՅ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկեալների հասարակական նախաձեռնութիւն

  • 29-07-2010 13:50:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Կոսովոյի անկախութեան հարցով Հաագայի արդարադատութեան ատեանի արձակած եզրակացութեան մասին 1. Կոսովոյի եւ Արցախի հակամարտութիւնների հիմնական տարբերութիւնը: -Կոսովոյի ալբանացիները անկախութիւն հռչակեցին սերբական հայրենիքի մի հատուածում: -Լղհ-ի հայութիւնը բռնազաւթումից ազատագրուեց եւ անկախութիւն նուաճեց բնօրրանում` Հայաստան աշխարհի մի հատուածում` Արցախում: Սա է այն հիմնական տարբերութիւնը, որի մասին պէտք չէ մոռանալ ոչ մի դէպքում, եթէ նոյնիսկ թւում է, թէ Կոսովոյի անկախութեան վերաբերեալ Հաագայի արդարադատութեան ատեանի արձակած եզրակացութիւնը նպաստաւոր կարող է լինել Ղարաբաղեան խնդրի արդարացի հանգուցալուծման գործում: 2. Սկզբունքներ, որոնք խախտուել են Կոսովոյի անկախացման գործընթացում: Եղաւ ճիշտ այնպէս, ինչպէս Պարոյր Սեւակն էր զգուշացնում. «Երբ անտեղի հարց չեն տալիս, սուտ պատասխան չեն ստանում»: Խախտուել է նուազագոյնը չորս արարողակարգ եւ սկզբունք. -Կոսովոյի ալբանացիները Սերբական հայրենիքում անկախութիւն հռչակելու իրաւունք չունէին: -Կոսովոյի անկախութիւնը ճանաչած շուրջ 60 երկրները այդ անկախութիւնը ճանաչելու իրաւունք չունէին: -Անտեղի եւ անիմաստ է, որ Հաագայի արդարադատութեան ատեանը քննութեան է առել Կոսովոյի անկախութեան հռչակագրի միջազգային իրաւունքին չհակասելու հարցը եւ դրա վերաբերեալ տուել ընդամէնը խորհրդատուական եզրակացութիւն, այլ ոչ թէ կայացրել յատուկ որոշում: Փաստաթուղթը կարող էր չհակասել միջազգային իրաւունքին: Բայց խնդիրն այդ չէ: Իրականում որեւէ միջազգային դատարան պէտք է պատասխանէր գլխաւոր հարցին, այն է` Կոսովոն իրաւունք ունէ՞ր յայտարարելու իր անկախութիւնը Սերբիայից, թէ՞ ոչ… -Կոսովոյի հակամարտութեան լուծումը, ինչպէս ցանկացած միջազգային հակամարտութեան լուծում, այդ թւում եւ Ղարաբաղեան հակամարտութեան, պէտք է ընթանար «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Հաագայի 18 հոկտեմբերի 1907 թ. Կոնուենցիայի նախանշած երեք փուլերի սկզբունքների համաձայն եւ ոչ թէ քաղաքական պարտադրանքների եւ որոշումների ճանապարհով: Այլապէս ստացւում է, որ միջազգային քաղաքական դաշտում երկակի ստանդարտներ կիրառելու արատաւոր եւ յանցագործ գործելակերպը այժմ էլ փորձ է արւում ներմուծել միջազգային իրաւական հարթութիւն, որտեղ նոյնպէս կարող են գործել գերտերութիւնների թելադրանքով ընդունուած, իբրեւ թէ իրաւական, իրականում քաղաքական պարտադրանք - որոշումներ: Այնպէս կարող է պատահել, որ օրինակ, այսպէս կոչուած, Հիւսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետութեան դէպքում մէկ որոշում կայացուի, Լղհ-ի դէպքում մէկ այլ, Մերձդնեստրի Հանրապետութեան դէպքում մէկ, Հարաւային Օսիայի (Աբխազիայի) Հանրապետութեան դէպքում մէկ այլ... եւ այդպէս շարունակ մինչեւ գլոբալացման ծրագրերը կը հասնեն ծրագրային ինչ որ որոշակի մի հանգրուանի: 3. Որոշու՞մ, թէ՞ եզրակացութիւն: Նախադէ՞պ, թէ՞ ոչ: Եթէ ճիշտ է, որ Կոսովոյի անկախացման հարցում գլխաւոր խօսքը Ամն-ին էր, ապա պէտք է ընդունել, որ Հաագայի դատարանի արձակած եզրակացութեան առանցքային մեկնաբանութեան իրաւունքը նոյնպէս պատկանում է Ամն-ին: ԱՄՆ պետդէպարտամենտից Ֆիլիպ Կրոուլը հանդէս է եկել յայտարարութեամբ: «Ամն-ին յայտնի են Կոսովոյի` Սերբիայից անջատուելու պատմական եւ զգացմունքային մանրամասները, բայց մենք յոյս ունենք, որ Բելգրադը հեռատեսութիւն կը ցուցաբերի եւ կը հասկանայ, որ իր շահերից է բխում շարունակել սերտաճումը Եւրոպային: Մենք հասկանում ենք, որ դա շատ դժուար է, բայց մտածում ենք, որ Սերբիայի շահերից է բխում Կոսովոյի հետ կառուցողական համագործակցութիւն սկսելը,-նշուած է յայտարարութեան մէջ: Վաշինգտօնը համոզուած է, որ միջազգային դատարանի որոշումը չի կարող տարածուել միւս նմանատիպ դէպքերի վրայ: -յուրաքանչիւրը, ով կը կարդայ դատավճիռը, կը համոզուի, որ սա իւրայատուկ որոշում էր` հիմնուած միայն Կոսովոյին վերաբերող փաստերի վրայ,-ընդգծել է Ֆիլիպ Կրոուլին»: (7or.am, 23.07.2010) Այսինքն` «իւրայատուկ որոշում էր` հիմնուած միայն Կոսովոյին վերաբերող փաստերի վրայ»: Հետեւաբար պէտք է հաստատել, որ ի սկզբանէ, Կոսովոյի անկախացման գործընթացը Ամն-ի եւ Եւրոմիութեան կողմից ուղղորդուող գործընթաց էր, ինչի մասին 2006-ին նշել էր Պենտագոնի պաշտօնաթող սպայ Ռալֆ Պիտերսի «Միջին Արեւելքի նոր սահմանները` ըստ արիւնակցական կապերի եւ հաւատի նմանութիւնների» յօդուածում յատուկ նշելով Արեւմուտքի համար ռազմավարական նշանակութեան երեք կէտերի մասին` «Կոնգոյ, Կոսովո, Կովկաս»: (Կ'ոնգոյի եւ Կովկասի մասին մանրամասն Տես, «Ուխտ Արարատի» թիւ 1/19, մարտ-ապրիլ, 2010, էջ 2) Արա Պապեանը նշում է. «Այն, որ Մակ-ի բարձրագոյն դատական ատեանը` Արդարադատութեան միջազգային դատարանը 2010թ. յուլիսի 22-ին յայտարարեց, որ «Կոսովոյի անկախութեան միակողմանի հռչակումը չի ոտնահարում միջազգային իրաւունքը», միանգամայն օրինաչափ է: Նախ օրինաչափ է, քանի որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրաւունքը` ինքնորոշման տեսքով, որպէս տուեալ կազմակերպութեան հիմնական նպատակներից մէկը ներառուած է Մակ-ի Կանոնադրութեան մէջ [Յօդուած 1(2)]: Յետոյ, օրինաչափ է, քանի որ միջազգային իրաւունքի մէջ չկայ անկախութեան հռչակման որեւէ սահմանափակում: Այսինքն, միջազգային իրաւունքի մէջ չկայ մի չափորոշիչ, որով անկախանալու իրաւունքը վերապուած է, ասենք, սերբերին, վրացիներին կամ Կովկասի թաթարներին, իսկ նոյն իրաւունքը մերժւում է ալբանացիներին, մենգրելներին կամ թալիշներին»: (ArmAr.am, 23 յուլիսի 2010թ.) Բայց միւս կողմից չի ստացւում այնպէս, որ մի որոշ ժամանակ անց, ասենք մի յիսուն տարի անց, անկախութիւն կարող են հռչակել եւրոպայի ցանկացած մասում` նախկին միգրանտների ցանկացած խմբեր` համայքներ, ինչպէս օրինակ` Գերմանիայում թուրքական, Շուէդիայում` քրդական, Ֆրանսիայում` արաբական, եւ այլն… եթէ Հաագայի դատարանի որոշումը նախադէպ համարուի նմանատիպ իրավիճակների համար: Հետաքրքիր դիտարկում է անում Դաւիթ Շահնազարեանը. «Կոսովոյի վերաբերեալ Մակ-ի միջազգային դատարանի խորհրդատուական եզրակացութեան նախադէպային լինելու մասին խօսելն առայժմ վաղ է: «Արմինֆոյին» այդպիսի կարծիք է յայտնել ՀԱԿ ներկայացուցիչ Դաւիթ Շահնազարեանը: «Ես այդպէս եմ կարծում, քանի որ Հաագայի Մակ-ի միջազգային դատարանն իրաւունք ունի կայացնել որոշումներ կամ եզրակացութիւններ, իսկ Կոսովոյի դէպքում այն ընդունել է հէնց եզրակացութիւն: Երկրորդ, որոշումը կայացուել է եւ լիովին տեղաւորւում է առկայ քաղաքական իրողութիւնների շրջանակներում: Իսկ դրանք այնպիսին են, որ ՄԱԿ անդամ 192 երկրներից 69 ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը, այնպէս որ, դա սոսկ քաղաքական իրողութիւնների հաստատում է: Ժամանակը ցոյց կը տայ, թէ արդեօք այն իրօ՞ք կը դառնայ նախադէպ միւս չճանաչուած հանրապետութիւնները ճանաչելու համար: Սպասենք Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի վերաբերեալ Մակ-ի որոշմանը»: - նշել է նա: Շահնազարեանն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ բաւականին թերահաւատօրէն է վերաբերւում այն բանին, որ այդ որոշումը դառնա նախադէպ: Սեպտեմբերին Հաագայում քննարկուելու է Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի անկախութեան ճանաչման հարցը: (Aravot.am, 27.07.2010) Դա հաստատում է ԱՄՆ պէտքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը. «Դատարանի ընդունած որոշումը սերտօրէն կապուած էր Կոսովոյի առանձնայատուկ հանգամանքների հետ. այն Կոսովոյի մասին էր, եւ ոչ այլ տարածաշրջանների կամ պետութիւնների, եւ նախադէպ չի ստեղծում այլ տարածաշրջանների կամ պետութիւնների համար»: (Lragir.am, 27.07.2010) Այստեղ են ասում` «խօսքերն աւելորդ են»: ԱՄՆ պէտքարտուղարութեան պաշտօնեան այս պահին գործածում «որոշում» եզրը, յետագայում դա կը փոխարինի «եզրակացութիւն» եզրոյթով եւ հակառակը, ըստ անհրաժեշտութեան, որ դա համարուի նախադէպ, կամ ոչ… եւ այդպէս շարունակ: Նոր մեծ խաղի սկիզբն է ազդարարուած: Գնալով աւելի ու աւելի կ'ընդգծուի, որ գործ ունենք հեռու գնացող քաղաքական «բլեֆի» դասական օրինակի հետ: 4. Կոսովոյի անկախութեան հռչակման գործընթացի իրական պատճառները եւ դրա հնարաւոր հետեւանքները: Այնուհանդերձ, ո՞րն է ճշմարտութիւնը Կոսովոյի անկախութեան հռչակման եւ Հաագայի դատարանի արձակած եզրակացութեան հարցում: Յարկ է նշել, որ -Հարաւսլաւիայի փլուզումը ընդհանրապէս եւ Կոսովոյի անկախացումը Սերբիայից մասնաւորապէս Սերբական քաղաքակրթութեանը եւ Սերբական հայրենիքին հասցուած զօրեղ հարուածներ են` գլոբալացման - ինտէգրման ամենաակնառու պարտադրանքներով: -Վերջին հարիւրամեակներում նմանատիպ հարուածներ են հասցուել Բալկաններ - Կովկաս (Հայկական բարձրաւանդակ) - Աֆղանստան գծով` Սերբական, Հայկական եւ Աֆղանական քաղաքակրթութիւններին: Ուստի, պատահական չի կարող դիտուել 20-րդ դարասկզբին Երիտ-ալբանացիների ի յայտ գալը Բալկաններում, Երիտ-թուրքերինը` Օսմանեան կայսրութիւնում եւ Երիտ-աֆղաններինը` Աֆղանստանում: (Տես, ՀՍՀ, հ 1, 1974, էջ 145, տես նաեւ, ՀՍՀ, հ 2, 1976, էջ 172): Այդ նոյն ձեռագրով գործելու են կոչուած եւրո-կուսակցութիւնները` տեղական կուսակցութիւնների հետ «ինտէգրուելու» ճանապարհով: -Արեւմուտքի ի ցոյց դրած քաղաքական այսօրինակ հենքն ու վարքագիծը ձեւաւորւում է գլոբալացման - ինտէգրման ծրագրերի տրամաբանութիւնից, որը չի հանդուրժում ազգային – քաղաքակրթական ինքնատիպ միաւորների, տարածքների, հաւաքականութիւնների, ազգերի ու պետութիւնների ազատ, անկախ, ինքնիշխան գոյութիւնը: -Իսկ որպէսզի ազգերն ու ժողովուրդները յոյս չկապեն իրենց խնդիրների իրաւական կարգաւորուածութեան նկատմամբ, արձակւում է Հաագայի դատարանի եզրակացութիւնը Կոսովոյի անկախութեան մասին, որը գլխիվայր է շուռ տալիս մարդկանց պատկերացումները արդարադատութեան, օրէնքի եւ իրաւունքի մասին: 5. Ին՞չ կարող է տալ Հաագայի դատարանի արձակած եզրակացութիւնը Լղհ-ին: -Կարող է որոշ դրական յոյսեր ներշնչել ԼՂՀ հակամարտութեան նմանատիպ ձեւով կարգաւորման նկատմամբ: -Կարող է հակամարտութեան կարգաւորման ԼՂՀ - ՀՀ բոլոր ջանքներն ու աշխատանքները շարունակել ուղղորդել կեղծ հուն: -Կարող է պատճառ դառնալ Մինսկի խմբի շրջանակներում (եւ այլ նմանատիպ ձեւաչափերում) անպտուղ եւ անհեռանկար բանակցութիւնների ձգձգման: -Կարող է երկարաձգել հակամարտութեան իրաւական կարգաւորումը, որը հնարաւոր է «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Հաագայի 18 հոկտեմբերի 1907 թ. Կոնուենցիայի դրոյթների համաձայն միայն: (Տես, «Ուխտ Արարատի» թիւ 1/19, մարտ-ապրիլ, 2010, էջ 12-13) 6. Լղհ-ի եւ Հհ-ի անելիքները: Ուստի, Լղհ-ի եւ Հհ-ի ճանապարհը հաւասարազօր եւ զուգահեռ գնացող հետեւեալ երկու ուղիներով ընթանալն է. -իրաւունքի, եւ -աշխարհազօրային պաշտպանութեան կազմակերպման (Շուեյցարիայի պաշտպանութեան օրինակով), որովհետեւ ԼՂՀ հակամարտութեան արդարացի հանգուցալուծման ձգձգումը Լղհ-ի եւ Հհ-ի նկատմամբ (ադրբեջանական, թէ մէկ այլ) նոր ագրեսիայի սանձազերծման մշտական սպառնալիքն է պարունակում` տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման շարունակական ակնկալիքով:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը