Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հաւակնորդների մրցաշարը Բաքուից տեղափոխվեց Կազան <br />


Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հաւակնորդների մրցաշարը Բաքուից տեղափոխվեց Կազան

  • 28-07-2010 15:36:00   |   |  Սպորտ
ԱԹԷՆՔ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՖԻԴԵ-ն որոշել է Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար կայանալիք հաւակնորդների մրցաշարը Բաքուից տեղափոխել Կազան: Այս որոշումը ընդունուել է այն բանից յետոյ, երբ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանը կտրականապէս մերժել է խաղալ Ադրբեջանի մայրաքաղաքում: ՖԻԴԵ-ն` ընդունելով Ռուսաստանի Շախմատի Ֆեդարացիայի առաջարկը, որոշել է մրցաշարը տեղափոխել Ռուսաստան, որտեղ Ադրբեջանը կներկայացնի եւս մէկ շախմատիստ: Ըստ նախնական որոշման կմրցեն հետեւեալ զույգերը. Վեսելին Տոպալով - Գատա Կամսկի, Լեւոն Արոնեան - աշխարհի գաւաթակիր Բորիս Գելֆանդ, Մագնուս Կառլսեն - Թեմուր Ռաջաբով, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկ - Շահրիար Մամեդեարով: Մրցաշարում հաղթանակած շախմատիստը կհանդիպի աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
  -   Սպորտ