ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂՀ հակամարտութեան բանակցային գործընթացը<br />


ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂՀ հակամարտութեան բանակցային գործընթացը

  • 28-07-2010 15:22:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 28-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի տեղակալներ Արեւիկ Պետրոսեանը եւ Սամուէլ Նիկոյանը ընդունել են ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: Ա.Պետրոսեանը եւ Ս.Նիկոյանը շնորհաւորել են իրենց գործընկերոջը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրուելու կապակցութեամբ` մաղթելով նրան արդիւնաւէտ աշխատանք եւ ակնկալելով ակտիւ համագործակցութիւն: Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների փոխնախագահները անդրադարձել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցութեանը, խորհրդարանական դիւանագիտութեան զարգացման հեռանկարներին, ինչպէս նաեւ Կոսովոյի անկախութեան վերաբերեալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը: Ա.Թովմասյանն կարծիքով, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախութեան ճանաչման նախադէպը կարող է նպաստել նաեւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ միջխորհրդարանական դիւանագիտութեան դերը: Ա.Թովմասեանի համոզմամբ, ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂՀ հակամարտութեան բանակցային գործընթացը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտութեան բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, միջխորհրդարանական տարբեր ձեւաչափի կառոյցներում ղարաբաղեան հիմնախնդրի, այդ կառուցներում ԼՂՀ տեսակետների ներկայացման հարցերին:
  -   Քաղաքական