«Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատոնը Վայոց Ձորի մարզում<br />


«Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատոնը Վայոց Ձորի մարզում

  • 27-07-2010 18:52:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՂԵԳՆԱՁՈՐ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» 4-րդ համահայկական փառատոնի շրջանակներում անցկացուող «Կատարողական արուեստի օրեր»-ի մասնակիցները յուլիսի 26-ին այցելեցին Եղեգնաձոր, որտեղ հանդէս եկան «Բարեկամութեան համերգ»-ով: Համերգին մասնակցում էին Սոչիի «Նաիրի» եւ Վոլգոգրադի «Արտույտ» պարային համոյթները, Վայոց Ձորի մարզի «Սալմաստ», «Եղեգնաձոր», «Տարոն» պարային եւ ազգագրական համոյթները, Սիւնիքի մարզի «Սիսուան» պարային համոյթը, ԼՂՀ-ի «Քնար» ժողգործիքների համոյթը, ինչպէս նաեւ անհատ կատարողներ Վրաստանից եւ Կրասնոյարսկից: Համերգին ներկայ էին ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառոյցների հետ կապերի վարչութեան պետ Կամո Սարգսեանը, Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատեանը, այլ պաշտօնատար անձիք:
  -   Մշակոյթ