Միջազգային փորձագետները կաջակցեն ՏՄՊՊՀ-ի հարուցած վարույթին<br />


Միջազգային փորձագետները կաջակցեն ՏՄՊՊՀ-ի հարուցած վարույթին

  • 27-07-2010 17:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հաւի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացyող վարոյթը քննարկելու նպատակով Հայաստանի Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետյանձնաժողովը հրաւիրել է միջազգային փորձագէտների: Գերմանիայի տեխնիկական համագործակցութեան ընկերութեան (GTZ) Մրցակցութեան քաղաքականութեան կիրարկման բարելաւմանն ուղղուած համատեղ գործողութիւնների` «Մասնաւոր հատուածի զարգացումը Հարաւային Կովկասում» ծրագրի փորձագետներ Մարտին Միտիմայերը եւ Էրբերհարդ Ֆեսը ՏՄՊՊՀ-ի մասնագէտներին փորձագիտական խորհրդատւութիւն կտրամադրեն «Հաւի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացyող վարոյթի վերաբերեալ: Ըստ յանձնաժողովի մամլոյ հաղորդագրութեան, յուլիսի 27-30-ին արտասահմանցի փորձագետները ՏՄՊՊՀ աշխատակիցների համար նաեւ դասընթաց-քննարկում կանցկացնեն, որի ընթացքում կքննարկուեն յանձնաժողովի աշխատանքում ծագած օրենսդրական խնդիրները:
  -   Տնտեսութիւն