Շարունակուելու է Աֆղանստանին ռազմական, տնտեսական, ֆինանսական եւ մարդասիրական աջակցութեան ցուցաբերումը<br />


Շարունակուելու է Աֆղանստանին ռազմական, տնտեսական, ֆինանսական եւ մարդասիրական աջակցութեան ցուցաբերումը

  • 21-07-2010 15:56:00   | Աֆղանստան  |  Քաղաքական
ՔԱԲՈՒԼ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 20-ին Քաբուլում կայացել է Աֆղանստանին նուիրուած միջազգային խորհրդաժողով, որը համատեղ կազմակերպել էին Աֆղանստանի կառավարութիւնը եւ ՄԱԿ-ը: Սա առաջին նմանատիպ միջոցառումն էր, որն անցկացւում էր Աֆղանստանում. նախորդ չորս խորհրդաժողովները հիւրընկալել էին տարբեր եւրոպական մայրաքաղաքներ: Հաւաքի բացումը կատարեցին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը եւ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Բան Կի Մունը: Խորհրդաժողովին մասնակցում էին աւելի քան 70 պետութիւնների եւ մի շարք միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, այդ թւում` ՆԱՏՕ-ի Գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ԵՄ-ի Բարձր ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, խորհրդաժողովին Հայաստանը ներկայացնում էր ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամուէլ Մկրտչեանը: Խորհրդաժողովի աւարտին մասնակիցները հաւանութեան արժանացրին «Աֆղան կառավարութեան նորացուած յանձնառութիւնը աֆղան ժողովրդին, միջազգային հանրութեան նորացուած յանձնառութիւնը Աֆղանստանին» կոմյունիկեն: Աֆղան ժողովրդին եւ միջազգային հանրութեանը յղուած ուղերձում նշւում է, որ չնայած անյաղթահարելի թուացող դժուարութիւններին` երկարատեւ հեռանկարում շարունակուելու է երկրին ռազմական, տնտեսական, ֆինանսական եւ մարդասիրական աջակցութեան ցուցաբերումը:
  -   Քաղաքական