«Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկում յաճախակի են դարձել ինքնասպանութեան եւ դժբախտ պատահարների դէպքերը
20-07-2010 14:40:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Արդարադատութեան նախարարութեան «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկում ապրիլի 30-ին դատապարտյալ Սուրէն Աւետիսեանը եւ յունիսի 9-ին դատապարտյալ Վարուժան Յովհաննիսեանը կախուելու միջոցով ինքնասպան են եղել: Իսկ արդէն յուլիսի 16-ին հոսանքահարությունից մահացել է կալանաւոր Արամ Յակոբեանը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից:
Ղեկավարվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի 12-րդ յօդուածի պահանջներով, ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն յարութիւնեյանը դիմել է ՀՀ արդարադատութեան նախարարին` խնդրելով տալ պարզաբանումներ ստեղծուած իրավիճակի պատճառների վերաբերեալ եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրանց վերացման, ինչպէս նաեւ ստեղծուած իրավիճակը վերահսկելի դարձնելու ուղղութեամբ: