Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմաարդիւնաբերական ձեռնարկութիւնները կհամագործակցեն<br />


Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմաարդիւնաբերական ձեռնարկութիւնները կհամագործակցեն

  • 19-07-2010 20:22:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցութեան յետագայ զարգացման նպատակով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցութեան դաշնային ծառայութեան տնօրէնի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխաւորած պատուիրակութիւնը: Յուլիսի 19-ին պատուիրակութեանն ընդունել է Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցութեան միջպետական յանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Նոզդրաչեւը, ինչպէս նաեւ` Ռուսաստանի ռազմաարդիւնաբերական համալիրի մէկ տասնեակից աւելի առաջատար ձեռնարկութիւնների ղեկավարներ: Ըստ ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենեակի հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում քննարկուել են ռազմաարդիւնաբերական համալիրի զարգացման, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցութեան շրջանակում համատեղ ձեռնարկութիւնների ստեղծման հարցերը: Մատնանշելով վերջին տարիներին հաջողութեամբ գործող ռուս-բելառուսական «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի գործունէութիւնը, Ա.Բաղդասարեանը կարեւորել է Հայաստանի ռազմաարդիւնաբերական համալիրի ձեռնարկութիւնների ընդգրկման հնարաւորութիւնը նշուած խմբի ձեռնարկութիւնների կազմում: Կողմերը քննարկուել են այդ գործընթացի հետ կապուած ընթացակարգերը, ինչպէս նաեւ` երկու պետութիւնների ռազմատեխնիկական ոլորտը կարգաւորող նորմատիվ բազայի հնարաւոր ներդաշնակեցման հարցը: Հանդիպումից յետոյ Ա.Բաղդասարեանը պատուիրակութեան հետ մեկնել է Գիւմրիի աւիացիոն բազա, Վանաձորի «Սլացք» եւ «Ավտոգեն-մ» ձեռնարկութիւններ: Պատուիրակութիւնն այցելել է նաեւ «Չարենցաւանի հաստոցաշինական գործարան», Հրազդանի «Պատնեշ» ձեռնարկութիւններ, ուսումնասիրել դրանց հզորությունները: Երկու երկրների ձեռնարկութիւնների ղեկավարները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցութեան հնարաւորութիւնները: ՀԱՊԿ-ի հաւաքական անվտանգութեան խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների պլանի իրագործման հարցերի քննարկումը նախատեսւում է յուլիսի 20-ին: Այդ նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխաւորած պատուիրակութիւնը:
  -   Քաղաքական