Սեպտեմբերի 6-7-ին կանցկացուի կերպարուեստի հայ գործիչների համահայկական համաժողովը<br />


Սեպտեմբերի 6-7-ին կանցկացուի կերպարուեստի հայ գործիչների համահայկական համաժողովը

  • 14-07-2010 15:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սփիւռքի նախարարութիւնը նախատեսում է սեպտեմբերի 6-7-ին Երեւանում անցկացնել կերպարուեստի (նկարչություն, քանդակագործություն, դիզայն, գրաֆիկա եւ այլն) հայ գործիչների համահայկական համաժողով: Միջոցառման նպատակն է վեր հանել բնագաւառի արդի խնդիրները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, հայ կերպարուեստի զարգացման հեռանկարները, քննարկել կերպարուեստի գիտական ուսումնասիրութեան եւ ժառանգութեան պահպանման, մնայուն արժէքների թուայնացման հնարաւորութիւնները, այդ ոլորտում Հայաստան-Սփիռք գործակցութեան ուղիները: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, համաժողովի շրջանակներում կկազմակերպուեն մասնագիտական քննարկումներ եւ բանավէճեր, կանցկացուեն վարպետութեան դասընթացներ: Հայաստան-Սփիռք-Արցախ մշակոյթային կապերի եւ գործակցութեան հնարաւորութիւնների ընդլայնմանն ուղղուած, ինչպէս նաեւ գործակցութեան մեխանիզմների ստեղծման նպատակով կազմակերպւող այս համաժողովի աւարտին կստեղծուի կերպարուեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն:
  -   Մշակոյթ