Ծաղկաձորում յուլիսի 3-5-ին կանցկացուի «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփիւռքում» համահայկական համաաժողովը<br />


Ծաղկաձորում յուլիսի 3-5-ին կանցկացուի «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփիւռքում» համահայկական համաաժողովը

  • 02-07-2010 15:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սփիւռքի նախարարութիւնը յուլիսի 3-5-ին Ծաղկաձորում կանցկացնի «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը սփիւռքում» համահայկական համաժողովը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, համաժողովի նպատակն է բացայայտել Սփիւռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապուած հիմնախնդիրները, կառուցողական քննարկումների եւ վերլուծութիւնների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարաւորութիւնները: ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Յունաստանից, Սիրիայից, Թուրքիայից, Լիբանանից եւ Եգիպտոսից ժամանած արեւմտահայերենի մասնագէտները կներկայացնեն Սփիւռքում արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը, ուղղագրության ուսուցման հետ կապուած բարդութիւնները եւ դրանց կարգաւորման խնդիրները: Հայաստանի եւ Սփիւռքի հայերէնի դասագրքեր ստեղծող լաւագոյն մասնագէտները երեք օր շարունակ առաջին անգամ միասնաբար կքննարկեն եւ լուծման ուղիներ կառաջադրեն ստեղծուելիք դասագրքերը հնարավորինս արդի պահանջներին համապատասխանեցնելու համար: Հաշուի կառնուեն յատկապէս Լիբանանում, Հալեպում, Սիրիայում արդէն իսկ ստեղծուած դասագրքերի հեղինակների փորձը, եղած դասագրքերի առաւելութիւններն ու թերութիւնները:
  -   Հասարակութիւն