Երեւանի վարչական շրջաններում ընթանում է փողային նուագախմբերի ձեւաւորման գործընթացը<br />


Երեւանի վարչական շրջաններում ընթանում է փողային նուագախմբերի ձեւաւորման գործընթացը

  • 28-06-2010 20:42:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի մշակոյթային կեանքն առաւել աշխոյժ եւ նպատակային դարձնելու եւ մայրաքաղաքային մշակոյթի բարի աւանդոյթները վերականգնելու նպատակով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանի նախաձեռնութեամբ բոլոր վարչական շրջաններում ընթանում է փողային նուագախմբերի ձեւաւորման գործընթացը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, մայրաքաղաքի 6 վարչական շրջաններում արդէն գործում են փողային նվագախմբեր: Հաշուի առնելով մայրաքաղաքի մշակոյթային հաստատութիւններում երաժշտական եւ յատկապէս փողային գործիքների կարիքը, քաղաքապետի նախաձեռնութեամբ եւ «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի աջակցութեամբ ձեռք են բերուել նոր փողային նվագարաններ: Յունիսի 28-ին Մանկական զբոսայգում Երեւանի քաղաքապետն ու «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի նախագահը փողային նվագարաններն անձամբ են յանձնել մշակոյթային օջախներին: «Փողային նուագախմբերի հնչյունների պակասը Երեւանեան այգիներում շատ էր զգացվում»,- նշել է Գ.Բեգլարեանը, յաւելելով, որ քաղաքապետարանն ամէն ինչ անում է, որպէսզի Երեւանում վերականգնուեն բոլոր այն աւանդոյթները, որոնք յուրօրինակ գոյն ու երանգ էին հաղորդում մայրաքաղաքի հոգեւոր կեանքին: Փողային նուագախմբերի ձեւաւորումն այդ ուղղութեամբ քայլերից մէկն է:
  -   Հասարակութիւն