Արամ Ա Կաթողիկոս. «Հայ ժողովրդի դատը համայն աշխարհի դատն է»<br />


Արամ Ա Կաթողիկոս. «Հայ ժողովրդի դատը համայն աշխարհի դատն է»

  • 28-06-2010 17:42:00   | Կանադա  |  Հասարակութիւն
ՋՈՐՋԹԱՈՒՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջորջթաունում գտնուող այն ագարակատունը, որտեղ 1923-27թթ.-ին ապաստան են գտել 1915թ.-ի Ցեղասպանությունից փրկված 109 պատանիներ եւ 29 աղջիկներ, Տորոնտոյի հայկական հարցերի յանձնախմբի աւելի քան երկու տարուայ ջանքերի շնորհիւ ճանաչուել է որպէս պատմական շինութիւն: Յունիսի 26-ին տեղի է ունեցել շինութեան պատին յատուկ ցուցատախտակի բացման հանդիսաւոր միջոցառումը, որին մասնակցել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսը: Դիմելով ներկաներին, Վեհափառ Հայրապետը, մասնաւորապէս, ասել է. «Հայ ժողովրդի դատը համայն աշխարհի ու մարդկութեան դատն է, որ կոչուած է աշխարհում այլ ցեղասպանություններ կանխարգելելու: Կանադայի օրհնյալ հողի վրայ աւելի քան 90 տարի առաջ մեր հազարաւոր որբերից միայն 138 հոգի ապաստան գտան շնորհիւ մարդասիրական կազմակերպութիւնների անգնահատելի աշխատանքի: Այսօր նրանք երախտագիտութեամբ են նայում այս երկրին, ուր վերընձյուղվեցավ իրենց հայրերի կեանքը»: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի Խորհրդարանի ու կառավարութեան քաջ կեցուածքը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործում: Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, իբրեւ իրաւազրկուած եւ իր ժողովուրդի հետ իր պատմական հայրենիքից տեղահան եղած Սուրբ Աթոռ, ռահուիրան ու խորհրդանիշն է հայ ժողովուրդի արդար դատի ճանաչման ու հատուցման պահանջատիրական պայքարի: Արամ Ա. Կաթողիկոսը կոչ է ուղղել բոլորին` միասնական ջանքերով առաջ տանելու մարդկութեան դէմ գործուած ցեղասպանութեան ճանաչման աշխատանքը:
  -   Հասարակութիւն