Ռուբէն Վարդանեանը Ռուսաստանի առաջատար գործարարների
լաւագոյն առաջին քսանի թւում է
30-09-2009 17:23:00 | Ռուսաստան | Տնտեսութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
«Տրոյկա-Դիալոգ» ընկերութիւնների խմբի նախագահ Ռուբէն Վարդանեանը
յայտնուել է 20 բիզնես-առաջնորդների թւում:
Արդէն տասը տարի շարունակ «Կոմերսանտը» հրապարակում է բիզնեսի
ոլորտի «բարձրագոյն ղեկավարների» վարկանշային ցուցակը:
Ինչպէս գրում է «Երկրամասը», քսանի մէջ մտնում է Ռուսաստանի
ձեռնարկատիրական միջավայրի «սերուցքը»: 2009 թուականի ռեյտինգում,
որ ընդգրկում է 1000 բիզնես-ղեկավարների ըստ ոլորտների, յայտնուել
են եւս 8 հայ գործարարներ: Նրանց թւում են «Սուխոյ» ընկերութեան
գլխաւոր տնօրէն Միխայիլ Պողոսեանը, «Պրոֆ-Մեդիա Մենեջմենտ»
մեդիա-ընկերութեան նախագահ Ռաֆայէլ Ակոպովը, «Սիտրոնիկս» ՏՏ
ընկերութեան նախագահ Սերգեյ Ասլանեանը, «Ցենտրտելեկոմ» կապի ոլորտի
ընկերութեան գլխաւոր տնօրէն Վահագն Մարտիրոսեանը, «Ինտուրիստ»
ընկերութեան (ծառայութիւնների ոլորտ) նախագահ Ալեքսանդր
Արուտյունովը, «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիէլ Խաչատուրովը,
«ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերութեան տնօրէնների խորհրդի նախագահ Սերգեյ
Սարկիսովը եւ «Ռենեսանս Կապիտալ» ընկերութեան նախագահ Ռուբէն
Աղանբեկեանը:
Ռեյտինգը կազմւում է «լավագույններն ընտրում են
լավագույններին» սկզբունքով, այսինքն հարցումն անցկացւում է
ձեռնարկատիրութեան ոլորտի անձանց շրջանում: