Ռուբէն Վարդանեանը Ռուսաստանի առաջատար գործարարների<br /> լաւագոյն առաջին քսանի թւում է<br />


Ռուբէն Վարդանեանը Ռուսաստանի առաջատար գործարարների
լաւագոյն առաջին քսանի թւում է

  • 30-09-2009 17:23:00   | Ռուսաստան  |  Տնտեսութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Տրոյկա-Դիալոգ» ընկերութիւնների խմբի նախագահ Ռուբէն Վարդանեանը յայտնուել է 20 բիզնես-առաջնորդների թւում: Արդէն տասը տարի շարունակ «Կոմերսանտը» հրապարակում է բիզնեսի ոլորտի «բարձրագոյն ղեկավարների» վարկանշային ցուցակը: Ինչպէս գրում է «Երկրամասը», քսանի մէջ մտնում է Ռուսաստանի ձեռնարկատիրական միջավայրի «սերուցքը»: 2009 թուականի ռեյտինգում, որ ընդգրկում է 1000 բիզնես-ղեկավարների ըստ ոլորտների, յայտնուել են եւս 8 հայ գործարարներ: Նրանց թւում են «Սուխոյ» ընկերութեան գլխաւոր տնօրէն Միխայիլ Պողոսեանը, «Պրոֆ-Մեդիա Մենեջմենտ» մեդիա-ընկերութեան նախագահ Ռաֆայէլ Ակոպովը, «Սիտրոնիկս» ՏՏ ընկերութեան նախագահ Սերգեյ Ասլանեանը, «Ցենտրտելեկոմ» կապի ոլորտի ընկերութեան գլխաւոր տնօրէն Վահագն Մարտիրոսեանը, «Ինտուրիստ» ընկերութեան (ծառայութիւնների ոլորտ) նախագահ Ալեքսանդր Արուտյունովը, «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիէլ Խաչատուրովը, «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերութեան տնօրէնների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը եւ «Ռենեսանս Կապիտալ» ընկերութեան նախագահ Ռուբէն Աղանբեկեանը: Ռեյտինգը կազմւում է «լավագույններն ընտրում են լավագույններին» սկզբունքով, այսինքն հարցումն անցկացւում է ձեռնարկատիրութեան ոլորտի անձանց շրջանում:
  -   Տնտեսութիւն